Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»63-ամյա անձի մոտ թմրանյութ են հայտնաբերելՔպական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները». «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5546-իԱնհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՁկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Քաղաքականություն

Աննա Հակոբյան-Արտյոմ Վարդանյան «բարեկամական» հանդիպումը եղել է Աբրահամյանի իմացությա՞մբ

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ հրապարակել էր մի լուսանկար ու գրել.

«Հանդիպում «Իմ քայլը» հիմնադրամի լավ բարեկամ, Մոսկվայի և Մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար Արտյոմ Վարդանյանի հետ»...

 

 

Սա նույն ինքը՝ Արտյոմ Վարդանյանն է, ով  2012 թվականին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հիմնել է Kraun Group-ը և զբաղվում է շինարարական նյութերի արտադրությամբ:

Իհարկե ամենևին էլ նորություն չէ, թե ինչպես է Աննա Հակոբյանն իր բուռը հավաքում բոլոր գործարարներին ու  ստիպում նրանց բառացիորեն պարել իր դուդուկի տակ, սակայն Արտյոմ Վարդանյանի պարագայում Աննա Հակոբյանի նվագի տակ մտնել-պարելն առնվազն անինքնասիրություն է...

Այս հանդիպմանը գուցե չանդրադառնայինք էլ, եթե դեռ ոչ վաղ անցյալում, իսկ ավելի կոնկրետ, այս տարվա՝ 2021-ի հունվարին, այս նույն գործարարը, ում Հակոբյան Աննան անվանում է ««Իմ քայլը» հիմնադրամի լավ բարեկամ...», Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցեր կազմակերպած չլիներ: 

Սա այն նույն Արտյոմ Վարդանյանն է, ով հայհոյում էր Նիկոլ Փաշինյանին: Նա հունվարի 11-ին Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց կազմակերպված «Թուրք Նիկոլ» ցույցի գլխավոր կազմակերպիչներից էր... 

Այս ֆոնին չի բացառվում, որ Վարդանյան-Հակոբյան հանդիպումը՝ ծանրաբեռնված սեղանի շուրջ, մեղանչական բնույթ է կրել: Որոշ տեղեկությունների համաձայն էլ, Վարդանյանը խոստացել է պարբերաբար կլորիկ գումար փոխանցել հիմնադրամին՝ այս կերպ, հավանաբար, քավելով մեղքերը և սիրաշահելով տեր և տիկին Փաշինյաններին:

Թերևս դա է նաև պատճառը, որ Աննա Հակոբյանը ներել ու քնքշանքով է արտահայտվել Վարդանյանի մասին՝ անվանելով նրան «... լավ բարեկամ...»:

Այնպես որ, քանի դեռ «լավ բարեկամ»-ը կա՝ հիմնադրամը դատարկ չի մնա...

Մյուս կողմից էլ, ոչ միայն Աննայի կողմից արդեն ««Իմ քայլը» հիմնադրամի լավ բարեկամ...» տիտղոսին արժանացած Վարդանյան Արտյոմն է ժամանակին «շռայլ» գտնվել Փաշինյանին ուղղված հայհոյանքների մեջ, այլև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Բացի կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագման փաստից, Արա Աբրահամյանը չարացած ու վրդովված էր նաև, որ հիմնադրամին ուղղված միլիոնավոր գումարները նպատակին չեն ծառայել: Նա Աննա Հակոբյանին ու Փաշինյանին մեղադրել է հիմնադրամի թալանի մեջ և երբեք չի թաքցրել իր դիրքորոշումը:

Ու շատ հետաքրքիր է՝ Արտյոմ Վարդանյանի և Հակոբյան Աննայի «բարեկամական» հանդիպումը եղել է Աբրահամյանի իմացությա՞մբ, թե՞ առանց դրա՝ Աբրահամյանի մեջքի հետևում... 

Ինչևէ... ասում են, նաև, որ Վարդանյանը գործնական առաջխաղացումներ է ակնկալում (շրջանառվում է անգամ դեսպան դառնալու հարցը):

Այդպես է դա, թե ոչ, դեռ պարզ կդառնա, սակայն Աննա Հակոբյանի գրառումն արդեն իսկ խոսուն է. պետք է նկատել, որ Արտյոմ Վարդանյանը Ռուսաստանի հայերի միության նախագահի լիազոր ներկայացուցիչն է Մոսկվայի և Մերձմոսկովյան տարածքում, մինչդեռ Աննա Հակոբյանն իր գրառման մեջ նրան ներկայացրել է Մոսկվայի և Մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար... 

Ասել է թե հանդիպումն Արտյոմ Վարդանյանի համար խոստումնալից է և նա կարող է այդպես շատ հեռու գնալ:

Վարդանյանը նույնիսկ մի առիթով իր տված հարցազրույցներից մեկում, անդրադառնալով իր գործունեությանը, մասնավորապես ասել է.

«Ապրելով հորս կողքին` ես միշտ մոտ եմ եղել քաղաքականությանը և ակամա առնչվել դրան: Երկրի զարգացման ճանապարհին գործուն դերակատարում ունենալու համար պետք է ներգրավված լինել նաև քաղաքականության մեջ, ինձ համար դա ինքնանպատակ չէ, այլ խիստ նպատակային»...

Այնպես որ, նրա հանդիպումը ինքնանպատակ չէ, հատկապես որ NEWSPRESS.am-ի որոշ աղբյուրների փոխանցմամբ էլ, Վարդանյանը վաղուց է գաղտնի համագործակցել Աննա Հակոբյանի հետ:

Մեր տեղեկություններով՝ նա «բարեկամի» տիտղոսին արժանանալու համար նաև «շպիոն է աշխատել»: Ինչպես հայտնում են մեզ մեր աղբյուրները՝ Վարդանյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմում եղել է Աննա Հակոբյանի «աչքերն ու ականջները»... 

NEWSPRESS.am