NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Արխիվ

Աննա Հակոբյանը արդբեջանցի մայրերին կոչ է անում միանալ խաղաղության արշավին

Որպես հայ կին եւ մայր, ստիպված եմ ուղիղ ասել` հայ մայրերը ոչ միայն չեն վախենում պատերազմ ուղարկել իրենց որդիներին, այլեւ չեն վախենում անձամբ կռվել եւ զոհվել հայրենիքի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Հուլիսի 13-ին, երբ ադրբեջանական հարձակման հետեւանքով Հայաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ մարտական գործողությունները նոր էին մեկնարկել եւ ծավալվելու միտում ունեին, հորդորեցի ադրբեջանցի կանանց եւ մայրերին «կոչ անել իրենց երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները եւ վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը»: Դա արեցի, որպես «Կանայք հանուն խաղաղության» արշավի հեղինակ. արշավ, որի նպատակն է կանանց միավորել ընդդեմ պատերազմների, նպաստավոր միջավայր ստեղծել, որպեսզի հակամարտող երկրների ղեկավարները հակամարտությունների լուծումները փնտրեն բանակցությունների սեղանի շուրջ:

Իշխանությունների կողմից մեծապես վերահսկվող ադրբեջանական լրատվամիջոցներով այս հորդորին պատասխանեցին ադրբեջանցի զինվորների մի քանի մայրեր, ասելիքը ամփոփված էր հետեւյալ տողերում. ես որպես զինվորի մայր ասում եմ` Պայքա՜ր: Առա՜ջ ադրբեջանցի զինվոր, Առա՜ջ: Պայքա՜ր, մեր դրոշը Ստեփանակերտում ծածանելու համար: Զինվորի միակ մայրը հայրենիքն է:

Հայրենիքի համար պայքարը սուրբ է: Այսպիսով, ըստ ադրբեջանական պետական քարոզչամեքենայի` ադրբեջանցի մայրերը մերժեցին ռազմական գործողությունները դադարեցնելու եւ դեպի խաղաղություն շարժվելու իմ կոչը, նրանք հայտարարեցին, որ իրենց որդիներին ուղարկում են կռվելու, եւ մեռնելու սուրբ պայքարում: Հաջորդ օրերի ընթացքում մեծ թվով ադրբեջանցիներ զոհվեցին:

Ադրբեջանական պետական քարոզչամեքենային չհաջողվեց զսպել ադրբեջանցի ժողովրդի կրքերը: Եւ արդեն մի քանի օր է «հայրենիքի համար սուրբ պայքարը» դուրս է եկել հակամարտության գոտու սահմաններից: Ռուսաստանում, եվրոպական տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիները իրենց զոհված հայրենակիցների վրեժը լուծելու համար այդ քաղաքներում սկսեցին տարբեր գործողություններ իրականացնել հայերի դեմ` սկզբում ոտքերով հարձակվեցին հայկական ծիրանի վրա, ապա արգելեցին ծիրանի վաճառքն իրենց պատկանող առեւտրի կետերում, հետո բողոքի ակցիայի ժամանակ հարձակվեցին հայ կանանց վրա, հրկիզեցին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության մեքենան, ջարդուփշուր արեցին հայերի մեքենաներ, խանութներ, մի քանի հոգով հարձակվեցին մեկ հայի վրա եւ ծեծի ենթարկեցին:

Նրանց այս գործողությունները անպատասխան չէին մնում. մեր հայրենակիցները բնականորեն պետք է ինքնապաշտպանվեին: Այս օրերին ահա հայերն ու ադրբեջանցիներն արդեն մարտեր են մղում աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքներում, մեծ ու փոքր քաղաքներում:

ԽՀիմա վտանգված է ոչ միայն սահմանին կանգնած զինվորների կյանքը, այլեւ Մոսկվայում, Բրյուսելում, Լոս Անջելեսում, այլ քաղաքում ապրող կամայական ադրբեջանցու, հայի կյանքը: Եւ ահա իրենց որդիներին սրբազան պայքարի մղող ադրբեջանցի մայրերը սկսել են դիմել միջազգային տարբեր կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին: Վերջիններիս կոչ են անում միջամտել, գնահատական տալ, կանխել տարբեր երկրներում կատարվողը: Կանայք, ովքեր խրոխտ մերժում էին խաղաղության կոչը եւ իրենց ժողովրդին տանում պատերազմի, այժմ այդ նույն պատերազմի հետեւանքների պատասխանատվությունը փորձում են այլոց ուսերին դնել:

Որպես հայ կին եւ մայր, ստիպված եմ ուղիղ ասել` հայ մայրերը ոչ միայն չեն վախենում պատերազմ ուղարկել իրենց որդիներին, այլեւ չեն վախենում անձամբ կռվել եւ զոհվել հայրենիքի համար: Սակայն հայ մայրերը նախընտրում են խաղաղությունը: Վստահ եմ ադրբեջանցի մայրերը, քույրերը, դուստրերը` նույնպես: Ադրբեջանցի մայրերը ի վերջո պետք է մի հարցի պատասխան փնտրեն` իրենց որիդիների արյունը հայրենիքի համա՞ր է հոսում, թե՞ բռնապետական իշխանության երկարակեցության:

Ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ եմ անում ավելի համարձակ լինել, օր առաջ միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, իրենց երկրի իշխանություններին ստիպել անվերադարձ դեն նետել ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու մոլուցքը, եւ խաղաղության պայմաններում, բանակցությունների սեղանի շուրջ փնտրել հարցի կարգավորումը: Որովհետեւ` բռնությունն իր հետեւից նոր բռնություններ է բերում: Մինչդեռ` Խաղաղությունն այլընտրանք չունի:

Հ.Գ. Ադրբեջանցի կանայք, դուք կարող եք ձեր տանը նստած մերժել պատերազմը եւ ձեր խոսքն ասել հանուն խաղաղության: Սրա համար պետք է ընդամենը գրանցվել Կանայք հանուն խաղաղության կայքի` «Ես աջակցում եմ բաժնում»:

Ձեր աջակցությունը շատ կարեւոր է: Եւ եթե դուք հազարներ լինեք, իշխանությունը չի կարող վրեժխնդիր լինել ձեզանից, ընդհակառակը ստիպված կլինի հաշվի նստել ձեզ պահանջի հետ»: