Ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ՝ Վայոց ձորում. Հակակոռուպցիոն կոմիտեԿիրանցում ՔՊ-ն ստացել է 55,4 տոկոս, Բերքաբերում՝ 75.31 տոկոս, Ծաղկավանում՝ 81,5 ձայնԱրձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըՍալոմե Զուրաբիշվիլին շտապել է շնորհավորել ՓաշինյանինԵրևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է․ 16 տարեկան տղան ձերբակալվել էԴանակահարություն` 8/24 տեղամասի հարակից տարածքում. «Ականատես»Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ընդհանուր ստացվել է 425 հաղորդում. ԴատախազությունԳյումրի քաղաքի 31|03 ընտրատեղամասում կտրոնների թվի անհամապատասխանություն կաՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ, որը կազմում է ընտրողների 58.97 %–ը Ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ․ ՔԿ«Վարդաշեն» ՔԿՀ-ում ընտրության արդյունքներով առավելագույն ձայները ստացել է «Ուժեղ Հայաստան»-ըՔվեարկությունն ավարտվեց. ընտրատեղամասերի դռները փակվեցինԸնտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 1650 անձ«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԻշխանությունների այս սանձարձակ վարքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է. դիմում են ծայրահեղ վտանգավոր քայլերի․ ՀԱԿ հայտարարությունԸնտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ«Վարչական ռեսուրսն օգտագործվում է աննախադեպ չափերով». Ավետիս ԱռաքելյանՄենք հաղթում ենք այս ընտրությունները, անպայման քվեարկեք․ Թաթոյանժամը 20:00-ից դռները փակվում են նոր եկող ընտրողների համար․ ԻրավաբանԻ՞նչ անել, եթե մինչև ժամը 20:00-ը չեք հասցրել քվեարկել, բայց արդեն ֆիզիկապես գտնվում եք ընտրատեղամասումԴուք իրավունք ունեք մնալ ընտրատեղամասում մինչև ձեր հերթը հասնի և ազատորեն կատարեք ձեր ընտրությունըԳաղտնի ցուցակներ կան․ ընտրողների թիվն ավելացել է․ ԿԸՀ-ից պարզաբանում են․ «Փաստինֆո»Յուրաքանչյուր լրացուցիչ քվեն կարող է որոշիչ նշանակություն ունենալ. քաղաքագետ30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. փաստաբանՈր մարզն է ամենաակտիվն ընտրելՄեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը Իջևանում է՝ հարազատ մարդկանց հետԱհազանգ. «Բոյով» մականունով թաղային հեղինակությունը ահաբեկում է քաղաքացիներինԵս այսօր քվեարկել եմ ոչ թե մեր ընտանիքի, այլ Հայաստանի համար. ՍիրուշոԺամը 17։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող՝ 48.92 %. ԿԸՀԾալված քվեաթերթիկներ, ընտրողների ուղղորդման փորձեր. ընտրությունների ընթացքը ԳյումրիումԳնել Սանոսյանը գնացել, ընտրատեղամասի առաջ մխվել ա ու ժամերով ցուցումներ ա տալիս. Արման Աբովյան23/42 տեղամասում ընտրողը, ծրարը ձեռքին, քվեախցիկում սպասում է, մինչև հանձնաժողովի անդամներն իր քվեախցիկում կորած կտրոն են ման գալիսՔանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ ժամը 17։00-ի դրությամբՔՊ-ականների կողմից ծեծի է ենթարկվել Նաիրի Հոխիկյանի եղբայրըՃնշում, ապօրինի քարոզչություն և միջամտություններ․ «Արդար Քվեի» նոր ահազանգերը ընտրատեղամասերից«Ազատության» լրագրողը ընտրատեղամասում պարզել է, որ իր հասցեում իրեն անծանոթ մարդ կա գրանցվածՔվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող ՀՀ-ի. Վահագն ԽաչատուրյանՀամատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկողներին. խախտվել է գաղտնիությունըՔիչ առաջ Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը․ «Հետք»Հաղորդվում է բազմաթիվ խախտումների մասին, բայց հասկանալի չէ, թե որն է այդ խախտումների համար տեղեկատվության աղբյուրը. ԻոաննիսյանԸնտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 117 քրեական վարույթ. ՔԿՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Վանաձորի ընտրատեղամասերում կուտակումներ են. Մենուա Սողոմոնյանն ամփոփում է Վանաձորում արձանագրված հիմնական ընտրախախտումները (տեսանյութ)Ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական իրավունքներին առնչվող 59 ահազանգ. ՄԻՊ
Մեր իշխանության օրոք այսպիսի միջամտություններ ընտրություններին չեն եղել. Սերժ Սարգսյան
Գնացե՛ք ընտրատեղամաս. հանուն նրանց, ովքեր Եռաբլուրում են ու այսօր չեն կարող ընտրելԺամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 հազար 226 քաղաքացիԸնտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 դիմում է մուտքագրվել դատարանԺամը 14։00-ի դրությամբ ստացվել է 29 ահազանգ, ձերբակալվել է 6 անձ. ՆԳՆ
Դիմակավորված անձինք Գյումրիում շրջափակել են «Ուժեղ Հայաստանի» գրասենյակը
Հասարակություն

Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ «դիմակի» մասին․ դիմակը պաշտպանում է վիրուսի՞ց, թե՞ ներքաղաքական լարվածությունից

Ընդհանրապես, երբ նոր էին ի հայտ եկել կորոնավիրուսային առաջին ախտանիշներն արտերկրում, շատերը սկսեցին վերլուծություններ անել, որ վիրուսի տարածումը քաղաքական գլոբալ հարցերի լուծման հետ է կապված։ Համենայնդեպս Հայաստանում այս վիրուսը հայտնվեց ճիշտ ժամանակին՝ ներքաղաքական զարգացումների նախաշեմին․․․

Սկզբում այնպիսի տպավորություն էր, որ երկրի իշխանությունը չի կարողանում կողմնորոշվել, թե ինչպես կարող է օգտվել կորոնավիրուսային իրավիճակից (ասում ենք օգտվել, քանի որ փորձը ցույց տվեց, որ վիրուսի հետևանքով մահերն իշխանության սխալ քաղաքականության արդյունք էր և վիրուսի տարածման ողջ ընթացքում իշխանությունը մտածել է իր շահի մասին)։

Թեև երկրում ունեինք առաջին հիվանդները, սակայն իշխանությանը պետք էր հանրաքվե անել և շարունակել մարդաշատ հավաքները։ 

Այդ էր պատճառը, որ  կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային միջոցառումների առաջին փուլում դիմակ դնելու անօգուտ լինելու մասին տեսակետը հնչեցրել է Առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա տեքստը հնչում էր մոտովորապես այսպես՝ աղբարկղ նետեք դնչկալները, քանի որ դրանք բանի պետք չեն․․․

Ընդ որում, հարկ է հիշել, որ նա ներկայացնում էր աշխարհի առողջապահության համար պատասխանատու թիվ մեկ կազմակերպությունը։

Շատ կարճ ժամանակ անց «իրավիճակ» փոխվեց․ պարզվեց դիմակը ոչ միայն դնչկալ չէ, այլև չտունգավելու «մատերիալ»․․․

Պատերազմը գրեթե մոռացնել էր տվել դիմակների մասին, բայց ներքաղաքական լարվածությունը՝ վարչապետի հրաժարականի պահանջով կազմակերպվող հանրահավաքները, իշխանությանը հիշեցրին, որ իրենք ժողովրդի դեմ «զենք» ունեն՝ դիմակ անունով․․․

Եվ Առողջապահության նորաթուխ նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց դիմակների պարտադիր կրման մասին լուրը։ Դիմակ կրելը ենթադրում է զերծ մնալ տուգանքներից, խմբերով հավաքներից․ այսինքն՝ հանրահավաքներից։

Բայց ոչ միայն սա՝ կառավարությունը որոշել է մի կրակոցով  մի քանի նապաստակ որսալ․

1․ ցրել հանրահավաքները

2․ լցնել բյուջեն

3․ իրացնել ձեռք բերած ու բերվելիք պատվաստանյութը

 Հնարավոր է՝ իշխանությունն էլի խնդիրներ ունի իր առջև դրած, բայց երկու բառով՝ պատվաստանյութի մասին։

Մասնագետները նկատում են, որ պետք է հնարավորինս խուսափել պատվաստումից, քանի որ նրանց որակմամբ, դա իննասպանություն է։

Ի վերջո, այլ երկրների փորձը ցուց է տվել, որ պատվաստման հետևանքով եղել են կողմնակի ազդեցություններ, եղել են փորձարկման մասնակիցների շրջանում մահեր․․․ Ըստ անկախ մարմնի՝ պատվաստանյութերի երկարատև ազդեցության տեսանկյունից դեռ ինֆորմացիա չկա և ոչ ոք չի կարող պնդել, որ այն 100 տոկոսով անվտանգ է և 100 տոկոս ապահով։ 

Բայց սա քիչ է հուզում մեր իշխանությանը, կամ ընդհանրապես չի հուզում․․․

Առողջապահության նախարարն իհարկե դեռ փետրվարի վերջին հայտարարել էր, թե պատվաստվելը Հայաստանում պարտադիր չի լինի, բայց  հարկ է նկատել, որ մարդկանց առաջ դրվում են այնպիսի պայմաններ, որոնք նրանց կարգելեն աշխատել, ազատ շփվել ու զերծ մնալ նմանօրինակ էլի որոշ գործունեությունից։

Այլ կերպ ասած, սահմանափակումներով մարդկանց երկընտրանքի ու դժվար ընտրության առաջ կանգնեցնելու միակ բացատրությունը կարելի է համարել ռեժիմի իշխանության երկարաձգումը, որից ժամ առաջ պետ է ազատվել,  քանի որ մեր կործանմանը մասնակից են դրա բոլոր օղակները:

Ի վերջո, նրանք ովքեր հիվանադացել են կորոնավիրոսով, լավ գիտեն, որ դիմակը չի կանխարգելում այդ հիվանդությունը։

Ի դեպ, դիմակի կարևորության մասին խոսելիս պետք է հիշել, որ դեռ վերջերս Փաշինյանն իր աջակիցների հանրահավաք նախաձեռնեց։ Հարկ է նկատել, որ ոչ հանրահավաքի մասնակիցները, ոչ էլ այն նախաձեռնողները, այդ թվում նաև Փաշինյանը, դիմակ չէին կրում․․․ Սա իշխանության հերթական անլուրջ վերաբերմոնւնք է իր ժողովրդի նկատմամբ, որից կարելի է հերթական անգամ ապացուցել արդեն ապացուցվածն ու ասվածը՝ Փաշինյանն ու նրա իշխանությունը չեն մտածում ժողովրդի կյանքի կամ նրանց առողջության մասին, դիմակի առկայությունը պարզապես օգտագործում են աթոռը պահելու և մարդկանց հանգիստ տներում նստեցնելու համար․․․

Ահա թե ինչու արջը յոթ երգ գիտի, յոթն էլ «դիմակի» մասին։