NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ

Արման Սարգսյանը, եթե մեր թիմի անդամ չլիներ, ոստիկանապետ չէր լինի. Ալեն Սիմոնյան

Շատ ժամանակ է անցել, կոնկրետ չեմ կարող ասել՝ այդ օրը ինչ հարցով եմ եղել ոստիկանությունում, բայց ժամկետային առումով ենթադրում եմ, որ դա կապված է պետահամարանիշներին վերաբերող օրենսդրական նախաձեռնության հետ, որը դեռևս շրջանառության մեջ դրված չէ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե նկատել են, որ մարտի 28 –ին Ոստիկանությունում հանդիպել է ոստիկանապետի հետ, սակայն հանդիպման մասին պաշտոնապես տեղեկություն չի տարածվել: Ալեն Սիմոնյանը նշել է, որ նախագծի վերաբյալ ինքը արդեն խոսել է․ խոսքը վերաբերում է նրան, որ օրենսդրական կարգավորումից հետո քաղաքացին կարողանա գնել պետհամարանիշ՝ իր ցանկացած նիշերով կամ բառերով:

«Նախագծով առաջարկվում է պետհամարնիշների հատուկ ձևով վաճառքը օրենսդրորեն թույլատրել, ինչը ոստիկանությունը պետք է կազմակերպի: Ես կրկնում եմ, իր հետ հաճախ եմ հանդիպում որովհետև ընկերական հարաբերություններ ունեմ: Բայց կոնկրետ չեմ հիշում, որ այդ օրն այդ նախագծի շուրջ է եղել քննարկումը, կարելի է ասել, ամիսը մեկ անգամ հանդիպում եմ նրա հետ», - մանրամասնել է Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե խնդիրը նրանում է, որ այդ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվություն չի տրվում, Ալեն Սիմոնյանն ասել է.

«Դե, գիտեք, մի թիմի անդամ ենք բոլորս, շփվում ենք տարբեր հարցերով, մեկ-մեկ լինում է, որ հեռախոսով խոսելը այնքան էլ հարմար չի լինում, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է ինչ-որ նախագծերի քննարկմանը»,-նկատել է նա:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ մոտ 15 օր առաջ ևս հանդիպել է ոստիկաապետի հետ, այդ պատճառով է տարակուսում նշված նախագիծը մարտի 28 –ին է քննարկվել, թե այլ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով դիտարկմանը, որ խնդրահարույց չէ ոստիկանապետին քաղաքական թիմի անդամ ներկայացնելը, նրա գործողությունները քաղաքական բնույթ չեն կարող ենթադրել, ԱԺ փոխխոսնակը պատասխանել է.

«Իհարկե, թիմի անդամ է, բա մեր թիմից է, մեր թիմի անդամ չլինի, ուրիշի թիմի անդամ լինի, ոստիկանապետ չի լինի: Իր քաղաքական բնույթ կրելը որն է, այդպիսի բան լինի, բոլորով կհոշոտենք»,-եզրափակել է նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում