Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
Արխիվ

Առողջապահության նախարարը խուսափում է պատասխանատվությունից. գարդասիլով պատվաստումն անվտանգ չէ (տեսանյութ)

Այն պահից ի վեր, երբ հայտարարվեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ «պայքար» է սկսում՝ գարդասիլով պատվաստման միջոցով, NEWSPRESS.am-ն սկսեց անդրադառնալ խնդրին:

Հաշվի առնելով, որ նախարարությունից հայտարարում են, թե պապիլոման արգանդի վզիկի, քաղցկեղի և որոշ այլ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ, ու դրա դեմ պայքարը պարզապես անհրաժեշտություն է, մենք ներկայացրել ենք տարբեր կարծիքներ:

Հարկ է նկատել սակայն, որ դեմ կարծիքներն ու դեղորայքի բացասական ազդեցության մասին տեղեկատվությունը գերակշռում է:

Բանն այն է, որ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութում առկա հակամարմինները կարող են առաջացնել նյարդամկանային համակարգի հետ կապված տարբեր հիվանդություններ, իսկ որոշ դեպքերում՝ տանել մահվան:

Առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ այս ուսումնասիրությունները կատարել են ո՛չ մասնագետները, և հետևաբար, սխալ են: Ու թեև նրանք հայտարարում են, որ գարդասիլը չի կարող վնասել և վկայակոչում են իրենց կայքէջը, որտեղ մանրամասն կա դեղորայքի ազդեցության նկարագիրը, սակայն հարկ է նկատել, որ հենց իրենց իսկ մատնանշած նյութերում պարզորոշ գրված է, որ.

«Ներարկման տեղում ցավ, կարմրություն, այտուց, քոր, գլխացավ, ջերմության բարձրացում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, ցավ՝ որովայնի շրջանում, մկանացավ, ալերգիկ ցան: Արձանագրվել են նաև ուշաթափության դեպքեր, որն անհատական է և կրում է հոգեհուզական (փսիխոսոմատիկ) բնույթ՝ պայմանավորված ներարկման վախով»:

 

gardasil
Թեև մի կողմից Առողջապահության նախարարությունից հայտարարում են, որ գարդասիլով պատվաստումը ոչ մի լուրջ հետևանք չի կարող ունենալ, սակայն մյուս կողմից էլ չեն հերքում, որ կարող են լինել հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր (ՀԱԴ). անպտղություն, հաշմանդամություն կամ մահացություն: Նրանք միաժամանակ հորդորում են չվախենալ, քանի որ, նրանց խոսքով, նման դեպքերը շատ փոքր տոկոս են կազմում, իսկ մահացության դեպք, իբր մինչ օրս գրանցվել է միայն մեկը:

Առողջապահությունից հայտարարում են նաև, թեքանի որ ուսումնասիրություններ կատարողները մասնագետներ չեն, հետևաբար հետպատվաստման հետ կապված արձանագրված անհաջող դեպքերը կարող են լինել նաև զուգադիպություններ:

Իսկ սա արդեն, իհարկե, լրիվ անպատասխանատու հայտարարություն է:

Ինչևէ, Հայաստանում սկսվում է գարդասիլով պատվաստումը: Եթե իհարկե չհաշվենք օրեր առաջ Ծաղկաձորում տեղի ունեցած պատվաստման լավ բեմականացված ներկայացումը: Հարկ է նկատել, թե աճպարարի ինչ հնարքով ու ճարպկությամբ բուժաշխատողը ներկայացրեց «Գարդասիլ» մակնշմամբ սրվակը և դրա պարունակությունը ներարկեց մի աղջկա:

Լրատվամիջոցներից մեկը նկատել է, որ իրականում «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութն արտադրող ընկերությունը պատվաստանյութը թողարկում է ո՛չ թե այնպիսի ապակյա ամպուլներով, որոնց մեջ լցված էր մեր Առողջապահության նախարարության պատվաստանյութը, այլ այնպիսի ամպուլաներով, որոնք բացելու համար պետք է կոտրել ամպուլայի վզիկը: Իսկ այս դեպքում, փաստորեն, ներկայացվող ամպուլայի վերևի մասի կանաչ գույն ունեցող պլաստմասե կափարիչը ձեռքով հեշտությամբ հեռացվում է:

Լրատվամիջոցը չի պնդում, որ ամպուլայի մեջ գտնվող պարունակությունը ո՛չ թե գարդասիլ է, այլ մեկ այլ՝ անվտանգ պատվաստանյութ: Բայց միևնույն ժամանակ չի բացառում, որ հնարավոր էր նման տարայի մեջ լցնել այլ հեղուկ, քանի որ պլասմասե կապարիչի տակ գտնվող ռետինե խցանի միջով կարելի է ասեղի օգնությամբ, շատ հեշտությամբ, ինչպես քաշել, այնպես էլ լցնել այլ հեղուկ:

Այդպե՞ս է դա, թե՞ ոչ. թողնում ենք Առողջապահության նախարարի ու իր աշխատակազմի խղճին…

Եվ ի վերջո, ինչի՞ մասին է խոսքը, երբ Առողջապահության նախարարը՝ ինքը, իրականում պատասխանատվություն չի կրում, եթե պատվաստանյութի ներարկումն անհաջողության դատապարտվի:

Հիշեցնենք, որ վերջինս «Ազատության« ֆեյսբուքյան եթերում, հարցին, թե՝

«Պատրա՞ստ եք ստորագրել մի փաստաթուղթ, որ եթե պատվաստումները կողմնակի ազդեցություն ունենան, կենթարկվեք քրեական պատասխանատվության», նախարարը պատասխանեց լակոնիկ. «Ես ոչ մի թուղթ չեմ ստորագրի»:

Այսինքն՝ Առողջապահության նախարարը պատասխանատու չէ, քանի որ վստահ չէ  և չի երաշխավորում, որ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները կարող են միայն դրական լինել:

Վերջին հաշվով, իսկապես, նախարարը չէ իրավիճակի տերը. իրավիճակի տերը մենք ենք՝ ծնողներս ու հայ հասարակությունը, ում ձեռքին էլ հենց այս առումով մեր ու մեր երեխաների ճակատագիրն է:

Արմինե Մկրտումյան