Ադրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆ
Վազող տողեր

Արտաշատի քաղաքապետի նախընտրական խոստումը, աղբի մեջ կորած քաղաքն ու հուսախաբ արտաշատցին

«Ավելի մաքուր, ավելի բարեկարգ, գեղեցիկ, լուսավոր, ավելի կանաչապատ քաղաք, իսկ աղբահանությունը՝ առաջնահերթ»:

Սա Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանի նախընտրական խոստումն է, որի մասին ինքն է բարձրաձայնել տարբեր առիթներով։ Չենք քննարկում այն, թե ինչ ճանապարհով քաղաքապետ դարձավ Բենիամինյանը․ ինչ արեց՝ արեց․․․ շնորհավոր։

Իսկ այսօր արդեն նրա լավ ղեկավարի դերը կասկածի տակ չէր դրվի, եթե կարողանար, կամ ավելի ճիշտ` ցանկանար լուծել գոնե այն խնդիրները, որոնք խոստացել էր։
Ժամանակին նա հայտարարում էր, թե․

«Ինձ համար չկա Արտաշատի կենտրոն, ծայրամաս։ Արտաշատը քաղաք է, որը գլոբալ խնդիր ունի, և բոլորն էլ պետք է լուծում ստանան․․․ հուսախաբ չեմ անելու՝ ամեն ինչ անելու եմ, որ արտաշատցիներն ապրեն ավելի բարեկարգ, մաքուր քաղաքում․․․․»:

Իսկ հուսախաբություն չի՞ համարվում այն, որ 2017-ի սեպտեմբերից, այսինքն՝ քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո, քաղաքում ոչ մի դրական փոփոխություն չի եղել։ Հուսախաբություն չէ՞ այն, որ 33-ամյա Բենիամինյանի խոստացած մաքուր քաղաքն արտաշատցիները դեռ չեն տեսնում։ Հուսախաբված չե՞ն արդյոք այն արտաշատցիները, որոնց շենքերի տանիքներն այդպես էլ չվերանորգվեցին ու փողոցների փոսերն այդպես էլ չլցվեցին․․․

Հուսախաբ անելը պոզով-պոչով չի լինում։ Արտաշատցիներն էլի նույն խնդիրներով՝ իրենց հին տաշտի առաջ են կանգնած ու, ինչպես նախկինում, այսօր էլ հատկապես ծայրամասերի բնակիչները, մեղմ ասած, աղբի մեջ են։ Բայց որ ավելի վատ է՝ նրանք ապրում են ինչ-որ չափով, հավանաբար, վախի մթնոլորտում, քանի որ իրենց խնդիրների մասին խուսափում են լիասիրտ բարձրաձայնելուց։

NEWSPRESS.am-ը հարցախույզ է արել Արտաշատում․ արդյունքները գոհացուցիչ չեն եղել։

Մեր տեսախցիկն արձանագրել է կադրեր, որոնք խոսուն վկաներն են քաղաքում կատարվող աղբահանության։ Միայն մեկ վայրում տեղադրված է եղել մոտ 8 աղբաման, որոնք այնքան են լցված եղել աղբով, որ աղբն արդեն թափվել է գետնին։ Ու չնայած դրան՝ մեր հարցին, թե ի՞նչ հաճախականությամբ է թաղամասում իրականացվում աղբահանումը, բնակիչները պատասխանել են, թե իբր «ամեն օր պարտաճանաչորեն քաղաքապետարանն աղբը հեռացնում է»։

Լա՛վ, հարց է առաջանում, եթե քաղաքապետարանն այդքան պարտաճանաչ է, ինչո՞ւ են աղբից սարեր գոյացել։ Ու այս պարագայում, եթե նույնիսկ իսկապես աղբն ամեն օր է հեռացվում, ինչը քիչ հավանական է, ապա քաղաքապետարանը պետք է ջանք գործադրի ավելի հաճախակի աղբահեռացում կազմակերպել։

Աղբի բլուրներով լցված 8 աղբամանները խոսում են ո՛չ թե քաղաքապետարանի պարտաճանաչության ու քաղաքապետի՝ հուսախաբ չանելու մասին, այլ նրա անգործության։

Թե ինչու աղբը ժամանակին չի հեռացվում, փորձեցինք պարզել հենց քաղաքապետից, բայց նախ ասացին, որ նա տեղում չէ, ապա քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Գոհար Հովսեփյանը տեղեկացրեց, որ հարցերին կարող են պատասխանել միայն գրավոր եղանակով։ Խոստացան պատասխանել մեկ ժամվա ընթացքում։

Չենք քննարկում այն, որ մենք փաստորեն, ո՛չ թե զանգահարել, այլ անձամբ էինք գնացել քաղաքապետարան, և այս պարագայում Հովսեփյանի գրավոր հարցադրման առաջարկը, անխոհեմ, անողջամիտ և պարզապես անտրամաբանական է։ Մյուս կողմից էլ երևի նրանց պետք էր ժամանակ շահել՝ քաղաքապետի «փախուստի համար», քանի որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, հենց այդ պահին քաղաքապետը շենքի ներսում էր։

Այս պարագայում արդեն սին են քաղաքապետ Կարենի խոսքերը, թե՝
«պատրաստ եմ ծառայել իմ քաղաքին, իմ արտաշատցիներին»։

Շատ ժամանակ պետք չեկավ՝ հասկանալու, որ Կարեն Բենիամինյանն իրականում ո՛չ թե պատրաստ է ծառայել քաղաքին, այլ «ծառայեցնել» քաղաքն իրեն ու իր շահին․ վերցնել քաղաքի ղեկը՝ իր գործերով աջ ու ձախ պտտելու համար։

NEWSPRESS.am-ն առաջիկայում կհրապարակի նաև տեսանյութերի շարք, որոնցում առանձին-առանձին կներկայացնի Արտաշատի խնդիրները, և որտեղ նկարահանվել են աղբով լցված ու անտակ ջրափոսերով փողոցները։

Արմինե Մկրտումյան