Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Ավետիք Չալաբյանը ներկայացրել է՝ ինչպես կարող է «Հայաքվե»-ն ազդել Արցախի իրական պաշտպանության վրա

Անցած շաբաթ մենք մեկնարկեցինք «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը, և դա անմիջապես հզոր պայթյուն առաջացրեց լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։ Այս մասին գրել է Ավետիք Չալաբյանը:

«Մեկնաբանությունների և հարցերի հեղեղը աննախադեպ էր՝ քաղաքական, իրավական, կազմակերպչական, տեխնիկական բնույթի, մարդկանց հետաքրքրում էր տառացիորեն ամեն ինչ՝ սկսած ինչպես ենք մենք այս օրենքի նախագիծը պարտադրելու իշխող վարչակարգին, վերջացրած ինչպես հեռվից քվեարկել նույնականացման քարտով։

Որպես այս նախաձեռնության համակարգող, ես իմ պարտքն եմ համարում պարբերաբար անդրադառնալ բարձրացվող հարցերին, կենտրոնանալով առավել կարևորների վրա։ Մի քանիսին կանդրադառնամ ստորև, և այսուհետև էլ պարբերաբար նոր գրառումներ կկատարեմ՝ նախաձեռնության ծավալմանը զուգընթաց։

ա) Ինչպ՞ես է հնարավոր այս նախաձեռնությամբ ազդել իշխող վարչակարգի վրա, եթե նա հետևողական գնում է Արցախը հանձնելու ճանապարհով․

Այս վարչակարգը, որքան էլ որ ձգտում է օր առաջ հանձնել Արցախը, և դրա միջոցով վերակողմորոշել Հայաստանը Ռուսաստանից դեպի Թուրքիա, բախվում է հայ հասարակության տարբեր խավերի դիմադրությանը։ Գործող վարչակարգը ունի քաղաքական վերարտադրության խնդիր, որը պետք է լուծել կամ ընտրությունների միջոցով, կամ բռնի դիկտատուրա հաստատելու։ Երկրորդի լիարժեք ռեսուրսը այս վարչակարգը չունի, ուստի նրա համար բոլոր դեպքերում կարևոր է հասարակության գոնե մի մասի աջակցությունը։ «Հայաքվե»-ի միջոցով մոբիլիզացնելով հայաստանյան հասարակությունը, մենք անհաղթահարելի խորընդոտ ենք ստողծում այս վարչակարգի համար՝ այն կամ ստիպված է լինելու սրբագրել Արցախի հարցում տարվող իր քաղաքականությունը, կամ բախվել ոչ հեռու ապագայում իշխանությունը կորցնելու անխուսափելի հեռանկարի հետ։

բ) Ինչպե՞ս կարող է «Հայաքվե»-ն ազդել Արցախի իրական պաշտպանության վրա, եթե Ալիևը գնում է բիրտ ուժի կիրառման ճանապարհով։

Ալիևը ամբողջ այս ընթացքում հնարավորություն ուներ պաշարել և խեղդել Արցախը, քանի որ Հայաստանի իշխանությունները փաստացի հրաժարվել էին Արցախի պաշտպանությունից, այնտեղ ապրող մեր համաքաղաքացիներից շատերին մղելով հուսահատության գիրկը։ "Հայաքվե»-ն հաջողության դեպքում բերելու է նրան, որ Հայաստանը վերահաստատի Արցախի անվտանգության իր երաշխավորի դերը, Արցախի մեր համաքաղաքացիները տեսնեն նոր հույս և հեռանկար, Հայաստանի դաշնակիցները վերագնահատեն Արցախի կարևորությունը, և համատեղ ուժերով կարողանան պաշտպանել Արցախը Ալիևի հրեշավոր նկրտումերից։ Իրականությունն այն է, որ Ալիևը այդքան ուժեղ չէ, որքան թվում է, նրա հաջողություններ մեծ մասը ձեռք են բերվել հայության թույլ դիմադրության պատճառով, իրական դիմադրությունը կջարդի նրա ամենազորության առասպելը։

գ) Մինչ այժմ բազմաթիվ ստորագրահավաքներ են եղել, ի՞նչ է փոխելու այս մեկը:

«Հայաքվենե» ստորագրահավաք չի, այլ լայնածավալ հանրային նախաձեռնություն։ Ստորագրահավաքը նրա բաղադրիչներից մեկն է (թեև շատ կարևոր), բայց իրականում այն այսբերգի գագաթն է միայն։ "Հայաքվե"-ի շրջանակներում տեղի ունենում իրական ազգային ուժերի համախմբում՝ պարզ և հասկանալի օրակարգի շուրջ, ազգային նպատակների վերարժեվորում և ազգային արժանապատվության վերականգնում։

Մեր համաքաղաքացիները, որոնք հազարներով այս օրերին գալիս են ստորագրահավաքի, գրում են մեզ, մասնակցում քննարկումների, դա անում են ոչ թե որևէ մեկի կամ որևէ խմբի օգտին, այլ ընդհանրական գաղափարի՝ ունենալ հզոր, կենսունակ և ազգային արժեքների վրա խարսխված պետություն, հենց այդ պատճառով է այն «Հայաքվե», քանզի ազատ Արցախը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և հատուցումը այդ պետության առանցքային հենասյուններն են, և քաղաքացիները իրեն քվեով թույլ չեն տալիս գործող վարչակաչգին՝ այդ սյուները հեշտությամբ քանդել։

դ) Արդյ՞ոք սա ընդդիմության հերթական քաղաքական խաղը չի, վերափաթեթավորված նոր տեսքով։

«Հայաքվե»-ն ի սկզբանե նախաձեռնվել է որպես քաղաքացիական նախաձեռնություն, նրա նպատակը շատ ավելի խորքային է, քան պարզ քաղաքական փոխատեղումը։ Գործող ընդդիմադիր դաշտի որոշ թևեր աջակցում են նախաձեռնությանը, որոշ թևեր՝ սպասողական դիրքորոշում են որդեգրել, որոշ ընդդիմադիրն էլ քննադատում այն՝ որպես ոչ բավարար արմատական և կոշտ։ Սակայն բոլորն էլ ստիպված են ընդունել, որ «Հայաքվեն» իր տեսակի մեջ եզակի երևույթ է, երբ քաղաքացիական լայն միավորումը, որը մինչ այդ երբևիցե միասնական քաղաքական օրակարգով հանդես չի եկել, փորձում է ուղիղ ժողովրդավարության ճանապարհով ազդել երկրի ընդհանուր քաղաքական կուրսի վրա։ Այս իմաստով, «Հայաքվե»-ի հաջողությունը հսկայական հեռանկարներ կբացի մեր երկրի ժողովրդավարական զարգացման համար, կբերի քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, և ի դեմս նրա՝ քաղաքական համակարգի ներսում արդյունավետ նոր հակակշիռների ձևավորմանը։

Այսօր սկսվում է «Հայաքվե»-ի ստորագրահավաքի երկրորդ շաբաթը, և նրա արդյունավետությունը շատ բանով կկանխորոշի այս կարևոր նախաձեռնության հետագա ընթացքը։ Ամփոփելով խոսքս, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր այն հազարավոր համաքաղաքացիներին, որոնք անցած շաբաթվա ընթացքում իրենց ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ և մասնակցությամբ հզոր մեկնարկ տվեցին «Հայաքվե»-ին, և հույս հայտնել, որ նրանց օրինակը վարակիչ կլինի, ու նրանց կհետևեն տասնյակ և հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ, որոնք ցանկանում են ապրել հզոր և կենսունակ հայկական պետությունում, և այսօր պատրաստ ենք իրենց քվեով հստակ ուղերձ տալ դրա մասին։

Աստված զորավիգ մեր հայրենիքին, և նրա համար պայքարող տեսակին».-գրել է Չալաբյանը: