ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Այն, ինչ անում եք, ազնիվ չէ, ո՞ւր մնաց նախարարի Ձեր էթիկան

Արդեն մի քանի օր է՝ համացանցում հնչում են քննադատություններ Կրթության և գիտության նախարարի ժ/պ Արայիկ Հարությունյանի կողմից մշակված փաստաթղթի վերաբերյալ, որն իբր «սահմանում է ուսուցչի մասնագիտական էթիկայի հիմնադրույթները»։ Ավելի կոնկրետ՝ սովորեցնում է ուսուցիչներին՝ ինչպես պահել իրենց։

Նախ․ սկզբի համար պետք է նկատել, որ ուսուցչի էթիկայի, ասել է թե՝ պահելաձևի մասին դրույթներ է մշակում մի, այսպես կոչված, ջահել, ով պաշտոնավարման առաջին իսկ օրերին աչքի ընկավ իր անկիրթ պահելաձևով։ Հիշենք տնօրենների հետ հանդիպման ժամանակ նրա հեգնական տոնը։ Նա վաստակավոր մանկավարժին հեգնելով՝ նետեց, թե անգլերենով չեք կարող ասել Ձեր միտքը։ Իհարկե, տնօրենը նրան, ինչպես ասում են, 10-0 արեց, բայց եթե անգլերեն չիմանար՝ ամոթով էր մնալու և՛ ներկաների մոտ, և՛ գործընկերների մոտ, և՛ ծնողների ու իր աշակերտների մոտ...

Բա մեկը չկա՞ հարցնի՝ պարոն նախարար, իսկ ո՞ւր էր Ձեր էթիկան այն ժամանակ, բա Ձեզ համա՞ր ով պետք է էթիկայի նորմեր մշակի։ Ձեզ չե՞ն սովորեցրել, որ վաստակաշատ մանկավարժի, այն էլ Ձեր նման հարյուրավորներին կրթած ու ձեռքի տակով անցկացրած մանկավարժի հետ, նման տոնով չեն խոսում։ Թե՞ այդ ժամանակ Հարությունյան Արայիկը դեռ էթիկայի նորմեր չէր մշակել ու ծանոթ չէր դրան՝ չգիտեր, թե ինչպես պետք է պահեր իրեն։

Իհարկե, չենք ժխտում, որ էթիկայի նորմեր պետք է պահպանվեն ո՛չ միայն դպրոցներում, այլև բոլոր հիմնարկներում՝ բոլոր կոլեկտիվների համար, սակայն ուսուցիչների դեպքում չի կարելի նման վերաբերմունք դրսևորել։ Եթե, ըստ ԿԳ նախարարի, կան «կարգազանց» ուսուցիչներ, նրանք կարող են դիտողություն ստանալ, անգամ` հեռացվել աշխատանքից, ինչը և շատ հաճախ արվում է, բայց դա ներքին խոհանոց է, որտեղ էլ լուծվում են նման հարցերը։ Իսկ հրապարակավ այդչափ ստորացնել ուսուցիչներին, դասականը կասեր՝ սիրուն չէ, Արո, սիրուն չէ․․․ բա ո՞ւր մնաց Ձեր էթիկան․․․

Չէ՛, պատկերացրեք մի պահ, երբ իրեն անկարգ դրսևորելու կամ դասը չսովորելու համար ուսուցչուհին բարկանում է աշակերտի վրա։ Ու, ի՞նչ, աշակերտը նրան մատնացույց է անում նախարարի էթիկայի կանոնները, թե` բա գիտե՜ս, նախարարն ասել է, որ․․․ կամ, ասենք, պատասխանի ուսուցչին, թե՝ դու ո՞վ ես, որ ինձ ասես, էթիկադ պահիր․․․ իսկ այսօր դժվար աշակերտներն իսկապես շատ են, ովքեր հաստատ բաց չեն թողնի հարմար առիթն ու կօգտվեն նախարարի տված «դուխից»՝ մատ թափ տալ այն ուսուցիչների վրա, ովքեր, ի գիտություն նախարարի՝ զբաղվում են հենց նման երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքով, ու կաշվից դուրս են գալիս միայն նրա համար, որ այդ երեխաները կյանքում լավ մարդ դառնան․․․

Առանց այս կիսաարտագրված ու շաբլոն կանոնների էլ ուսուցիչը քաջ պատկերացնում է, թե ինչպես պետք է դրսևորի իրեն։ Ավելին՝ ուսուցիչը հենց ինքն է թելադրում էթիկայի կանոնները՝ իր օրինակելի պահվածքով։ Երեխաները նրան սիրում, մեծարում ու գնահատում են հենց դրա համար։ Դա նրա կոչումն է։

Ծնողները ևս տեղյակ են իրենց երեխաների իրավունքների մասին, ու հավատացե՛ք, կարողանում են պատշաճ պաշտպանել իրենց երեխաների իրավունքները։ Ընտանիք-ուսուցիչ կապն էլ հենց նրա համար է, որ կարողանան խնդրահարույց հարցերը ճիշտ ու գրագետ լուծում ստանան։ Իսկ հիմա, փաստորեն, դպրոցականներին նախարարի մակարդակով հրահանգվում է մատ թափ տալ ուսուցչի վրա, ներեցեք, դա առնվազն անկրթություն է, էլ չենք խոսում, որ էթիկայի ոչ մի չափորոշիչի չի համապատասխանում։

Եվ ընդհանրապես, այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը փորձում է արժեզրկել կրթական համակարգն ու ուսուցչի դերը՝ երեխայի ուսումնադաստիարակչական հարցում։ 

Այսօր հայ երիտասարդ գիտնականներին չի ձգում Հայաստանը, որովհետև պատշաճ չեն վարձատրվում։ Դպրոցներում տղամարդ ուսուցիչներին մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, քանի որ դպրոցում քիչ են վարձատրվում։ Իսկ տղամարդը համարվում է տան կերակրողը և այդ չնչին աշխատավարձով չի կարող ընտանիք պահել․․․ Ու փոխանակ շահագրգռելու, քաջալերելու ուսուցիչներին, արժևորելու ու զինելու դպրոցը, նախարարն ինչ-որ կամայական հայտարարություններով իրեն իրավունք է վերապահում նսեմացնել ուսուցչին ու դպրոցի դերը՝ առհասարակ։

Այսպես, իհարկե, կնվազի նաև երիտասարդ ուսուցիչների թիվը, ու ոչ ոք չի ձգտի մտնել կրթական համակարգ։ Կամ համակարգը, աստիճանաբար ճանապարհելով իր կիրթ մասնագետներին, կսկսի համալրվել անփորձ երիտասարդներով, ում վրա կառավարությունն իր «էթիկան» կմշակի՝ բոլոր առումներով․․․ Ու չի բացառվում, որ մի օր էլ զարթնեն ու որոշեն՝ ԿԳՆ-ն անպետք կառույց է (ինչպես եղավ մյուս նախարարությունների դեպքում)։

Ի վերջո, սա նոր իշխանության ռազմավարությունն է՝ կրճատել ու փակել աշխատատեղեր, ինչին էլ հասնում է՝ ամեն գնով։ Եթե հիշում եք՝ մի առիթով արդեն հայտարարել են, թե ուսումնական հաստատություններն ուռճացված են և օպտիմալացում են պահանջում։ Այնպես որ, չի բացառվում, որ նախարարի այս հանճարեղ մտահղացումն ուղղված է հենց այդ կրճատումների արդարացմանը։ 

Ու սա այն դեպքում, երբ իրականում շատ դպրոցներում մասնագետ կադրերի պահանջարկ կա (եթե նախարարը չգիտի՝ կարող ենք տեղեկացնել այդ դպրոցների մասին)։ Սա ևս սիրուն չէ ու էթիկայի նորմերին չի համապատասխանում, քանի որ արդար ու ազնիվ չէ։

Բայց ի՞նչ արած՝ սա է «նոր Հայաստանը»․․․

Արմինե Մկրտումյան