Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Հասարակություն

Բոշեն փաշա չի դառնա․ Արամը մնաց փողոցի ակտիվիստ (ֆոտո)

Երբեմնի ակտիվիստ, հետո Երևանի ավագանու անդամ, իսկ այսօր արդեն Աջափնյակ համայնքի ղեկավարի տեղեկալ Արամ Մանուկյանը, չի կարողանում ազատվել իր անցյալի բարդույթներից։ Համենայն դեպս, հեղափոխությունից հետո աթոռից աթոռ տեղափոխվելով՝ նա այդպես էլ չկարողացավ հանգիստ տեղավորվել ու նստել իր տեղը և հասկանալ, թե ինչ խնդիրներ կան տիրույթում, որտեղ նա պաշտոն է զբաղեցնում․ Արամը չի գիտակցում՝ որտեղ է գտնվում և ինչու․․․

Նա Երևանի նոր ավագանու առաջին նիստին ներկայացել էր այնպես, կարծես հենց նոր էր փողոցային ակցիաներից ներս եկել՝ «հավերժական կեպկան» գլխին ու ակնոցը դրա վրա․․․

Չէ՛, իհարկե, մենք Արամի ոճային նախասիրության, իմիջի հետ խնդիրներ չունենք, սակայն հարկ է հիշել, որ եթե այդ օրերին քննարկվում էր քաղաքապետ Հայկ Մարությանի փողկապով ու առանց փողկապի լինելու հանգամանքը, ապա ոչ ոք չնկատեց, որ Արամը նիստերի դահլիճում գլխարկով էր նստած, ինչն արդեն իսկ անհարգալից է իր շրջապատի, իր գտնվելու վայրի ու իրեն ընտրած քաղաքացիների նկատմամբ։ Նա այն տեսքով էր, ինչպես դրանից մի քանի օր առաջ փողոցում ակցիա անելիս։

Բայց, ինչպես ասում են, ինքը` իր «կեպկան»։ Սա, իհարկե, մեծ խնդիր չէ, այլ դրա փոքրագույն մի էլեմենտը։ 

Արամը շատ արագ մոռացավ, թե որտեղից էր երեկ և ավագանու աթոռին նստած ժամանակ հանդգնեց վիրավորել մի կնոջ, ով իր որդու սպանության գործի արդար բացահայտում էր պահանջում։ Խոսքը Ռուզաննա Ադանալյանի մասին է, ով դեռ նախորդ իշխանության ժամանակ կորցրել է տղային ու առճակատվել անարդարության հետ, և հեղափոխությունից առաջ պատռել ՀՀԿ-ի իր անդամատոմսը։ Բայց մեր նորընտիր «պաշտոնյան», երևի ցանկանալով շողոքորթել իր տերերին, կնոջը «տավար» է անվանել։

Այլ կերպ ասած` մեր արդեն իշխանավոր Արամ ելել է աթոռների վրա ու չի կարողանում արժանապատվորեն կրել իր «տիտղոսը»։ Դա էր պատճառը, թե ոչ, բայց նա այլ աթոռի տեղափոխվեց։

Դեռ նոր էր ստանձնել Աջափնյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը, երբ նրա մեջ նորից սկսեց խոսել ակտիվիստ Արամը։ Նրան ինչ-որ բան դուր չէր եկել թաղապետի աշխատելաոճի մեջ, ու Արամը ոգեշունչ ու պաթետիկ ոճով գրել էր․

«Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի տեղակալ»։

Բայց գործը երկուշաբթիին չհասավ․ Արամը հայտարարեց, թե այդ տողերի հեղինակը ինքը չի եղել․

«Ժողովուրդ ջան, հեռախոսս գողացել են։ Ես շատ լավ, շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ վարչական շրջանի ղեկավարի հետ։ Ներողություն եմ խնդրում թյուրիմացության համար։ Մեղավորներն անպայման կպատժվեն»։

Հիմա այնպես է ստացվել, որ նախորդ գիշեր դարձյալ Արամի քունը չի տարել։ Նա երկատվել է ու նրա միջի ակտիվիստ Արամն սկսել է ծաղրել իշանության ներկայացուցիչներին։ Իսկ ավելի կոնկրետ՝ նա կասկածի տակ է դրել ԱԱԾ-ի աշխատանքը։ 

Չի բացառվում, որ Արամը ծանր է տարել ՊՎԾ ղեկավար դարձած ու լիազորությունները դադարեցված իր ընկեր Դավիթ Սանասարյանի հետ տեղի ունեցող խնդիրները։ Նա որոշել է իր տարբերակով, այսինքն՝ փողոցային ժարգոնով ու փողոցային իրավիճակներից դուրս չեկած պատանյակի նման արձագանքել և սկսել է մեկը մյուսի հետևից շարել իր մտքի գոհարները։

Թե ում, ինչ կամ ինչի ազդեցության տակ է եղել այդ պահին Արամը՝ չի քննարկվում։ Պարզապես ներկայացնենք նրա գրառումները,

 

 

Այս գրառումներն արդեն ոչ ոք նրա էջում չի տեսնի։ Ինչպես նախորդ անգամ, այս դեպքում ևս, դրանք հեռացվել են։ Էջն ամբողջությամբ այլևս գոյություն չունի։

Դժվար է ասել, նրան ինչ-որ մեկը գլխի է գցել արագ հեռացնել դրանք, քանի դեռ չի քոթակվել, թե ինքն է խումարաթող եղել ու գիտակցել իրավիճակը, բայց չի բացառվում, որ ինչպես նախորդ անգամ, Արամն այս անգամ ևս կհայտարարի, թե հեռախոսը գողացել են ու կպատմի Գյուլնազ տատի հեքիաթները։ Փաստն այն է, որ նա իր տեղում չէ․․․

Հա՛, ի դեպ, Արամ Մանուկյանը եղել և այսօր էլ հանդիսանում է ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ ու հավատարիմ իր սովորույթին, շարունակում է հասարակական հարցերով հանդիպել ոստիկանապետի հետ։

Մի խոսքով՝ լավ ընդդիմադիր ակտիվիստ լինելը, դեռ չի նշանակում լավ պաշտոնյա լինել, ու, ինչպես ասում են, բոշեն փաշա չի դառնա․․․

NEWSPRESS.am