Ցանկացած հարեւանի հետ էլ հնարավոր է խաղաղության դարաշրջան բացել. Խաչատուր Սուքիասյան
Այս պատերազմից այն դասը քաղեցինք, որ պետք է կազմակերպված լինենք. այս պատերազմը մեզ ասաց, որ շատ սխալ ենք համակարգերը ստեղծել, որոնք պետք է մեզ պաշտպանեին, որ պետք է մեզ պաշտպնեինք, պետք է զոհեր չունենայինք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Դուք ինքներդ լավ գիտեք, որ այդպես է եղել 10-20 տարիներ: Ես կարծում եմ, այդ ամենը պետք է ամեն րոպե հիշել եւ ամեն ինչ անել հանուն Հայաստանի»,-ասաց նա: