Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. Ալիև
Քաղաքականություն

«Ծառայում ենք Աստծո՞ւն, թե՞ սատանային, աղանդավո՞ր ենք, թե՞ քրիստոնյա». Շարմազանով

Սա ամենախայտառակ քվեարկությունն էր: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այն բանից հետո, երբ պատգամավորների մեծ մասը՝ «Ելք» դաշինքի գլխավորությամբ, դեմ քվեարկեցին «Հատուկ պաշտպանության ենթակա անձանց ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծին:

Վերջինս կանոնակարգում է նաև եկեղեցու և հոգևոր առաջնորդի անվտանգության հարցը: Պատգամավորները նկատեցին, որ այս նախագիծը կանոնակարգում է ո՛չ թե անձերի, այլ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության հարցը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նկատեց, որ եթե Կաթողիկոսը ժողովրդից պաշտպանվելու կարիք ունի, ապա դա իր պրոբլեմն է: 

Պատգամավորներից մի քանիսը, ովքեր դեմ էին քվեարկել նախագծին, խնդրեցին վերաքվեարկել այն, քանի որ սխալ էի ընկալել: Միայն «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նշեց, որ իրենք չեն քվեարկելու նախագծին, քանի որ ժողովրդից ոչինչ պետք չէ պաշտպանել:

Արձագանքելով նրան՝ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սա ո՛չ թե ժողովրդից պաշտպանելուն է վերաբերվում, այլ եկեղեցին՝ աղանդավորական շարժումներից:

«Սա ավելի քան պատմական պահ է, այս քվեարկությամբ որոշելու ենք՝ ծառայում ենք Աստծուն, թե՞ սատանային, աղանդավո՞ր ենք, թե՞ քրիստոնյա»,-ասաց Շարմազանովը՝ նկատելով, որ այստեղ կուսակցական թեմա չկա և սա վերկուսակցական խնդիր է: 

Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կոչ արեց սթափ լինել և հասկանալ, թե ինչի համար են քվեարկում:

Նույն խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ նկատեց, որ Վեհափառի խնդիր չէ դրված. «Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ մենք Վեհափառին ժողովրդից չենք պաշտպանում, մենք նրան պաշտպանում ենք սեռական և կրոնական փոքրամասնություններց, որոնք ֆինանսավորվում են դրսից և պայքարում են հայ պետականության ու հայ կրոնի դեմ»:

Սամվել Նիկոյանն էլ, ամփոփելով ելույթները, կրկնեց, որ հայ ժողովրդից եկեղեցին պաշտպանելու խնդիր չի եղել երբեք, չկա և չի լինի, բայց անհրաժեշտություն կա սատանաներից ու սատանայապաշտներից պաշտպանել այն:

«Պաշտպանում ենք նրանցից, ովքեր սնվում են դրսից ու վտանգ են ներկայացնում մեր արժեհամակարգի վրա ու այսօր պարզ կդառնա քվեարկությամբ, թե որ քաղաքական ուժն ում վրա է հիմնված՝ ժողովրդի՞, թե՞  կրոնական ու սեռական փոքրամասնության»,-ասաց Նիկոյանը:

Ի վերջո, օրինագիծը դրվեց քվեարկության. որոշումը չընդունվեց, քանի որ քվորում չապահովվեց: