Ճապոնիան ընդունել է Ուկրաինայից առաջին փախստականներին
Ճապոնիայի իշխանություններն ընդունել են Ուկրաինայից առաջին փախստականներին՝ ընդհանուր ութ հոգու։ Այս մասին խորհրդարանական հանձնաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարար Յոշիհիսա Ֆուրուկավան:
Ինչպես հայտնում է TACC-ը, Ֆուրուկավն ասել է, որ Արդարադատության նախարարությունը կաշխատի երկրի լիազորված նախարարությունների և գերատեսչությունների հետ՝ արագ ընդունելու փախստականներին։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան անցյալ շաբաթ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի հետ հեռախոսազրույցներից հետո ասել, որ Ճապոնիան շուտով կսկսի ընդունել փախստականներին Ուկրաինայից: