Դանակահարություն Արբաթ գյուղում. հարվածողը համագյուղացին էր, դանակը փնտրում են (տեսանյութ)
Հունիսի 15-ին ոստիկանության Մասիսի բաժնում Շենգավիթ բկ-ից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով 33-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Ոստիկանության խումբը պարզել էր, թե երբ և որտեղից էր տեղափոխվել տուժողը:
Ըստ նախնական տվյալների, նրան դանակահարել էին Արբատ գյուղում, որտեղ բնակվում է:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 22-ի սահմաններում գյուղի հուշարձանի մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ նրան դանակահարել էր 46-ամյա համագյուղացին: Վերջինս հունիսի 17-ին ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: