Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին․ ԲԴԽ որոշում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ-ն բավարարեց Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական պատասվանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը։
Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարությունը դիմել էր Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ:
Միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է դրել դատավոր Ա. Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։