Ձերբակալել են ադրբեջանցիների վրա նռնակ նետած քաղաքացուն (տեսանյութ)
Այսօր առավոտյան նոր պատահար է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։
Միջադեպից հետո ռուս խաղաղապահները ձերբակալում են ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած քաղաքացուն։ Այս մասին տեղեկացնում է Մովսես Հարությունյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։ Նա նաև տեղադրել է տեսանյութ և կից գրել․
«Հուսամ` նույն հետևողականությամբ ռուս խաղաղապահները կբացահայտեն, ձերբակալել կտան ու կհետևեն, որ պատիժը կրի` նաև օրեր առաջ հայ քաղաքացուն սպանած ադրբեջանցուն»։
Մանրամասները՝ տեսանյութում