Երևանը նոր քաղաքապետ ունի՝ Հրաչյա Սարգսյանը
Երևանի քաղաքապետարանում ավարտվել է քաղաքապետի ընտրության փակ քվեարկությունը։ Երևանը նոր քաղաքապետ ունի՝ Հրաչյա Սարգսյանը։
57 քվեաթերթիկից անվավեր է ճանաչվել երեքը։ Քաղաքապետարանում Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 44 , դեմ՝ 10 ավագանու անդամ։