Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգան
Հասարակություն

«Ես իմ հարցազրույցի համար ոչ ոքից ներողություն չեմ խնդրել»․ Էդուարդ Այվազյանը հերքում է

Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նա վրդովմունք է հայտնել իր մասին տարածված ստահոդ լուրերի առնչությամբ։ Հասկանալու համար, թե մասնավորապես ինչի մասին է խոսքը, NEWSPRESS․am—ը կապ հաստատեց  Էդուարդ Այվազյանի հետ։

Պարզվում է՝ մարտի 28-ին NEWSPRESS.am-ում տեղ գտած, Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրակրթական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովայի հակահայկական քարոզչության մասին հրապարակումից հետո՝ հենց հաջորդ օրը, Էդուարդ Այվազյանը զանգահարել է Ակոպովային՝ պարզելու, թե արդյո՞ք ճիշտ է տեղեկությունն այն մասին, որ տնօրենը չի ցանկանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կազմակերպել։

«Ես կապվեցի Սուսաննա Ակոպովայի հետ և խնդրեցի պարզաբանել՝ ասե՞լ է նա նման բան, թե՞ ոչ։ Ակոպովան ասաց, որ ինքը նման բան չի ասել, սակայն հաստատեց, որ միջոցառումը հին ֆորմատով տեղի չի ունենա։ Այսինքն՝ այդ միջոցառման փոխարեն անցկացվելու են դասախոսություններ»,- ասաց Էդուարդ Այվազյանը։ 

Այս հրապարակումից հետո Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրենը նաև հարցազրույց է տվել tert.am կայքին, որտեղ խոսել է այն մասին, որ ինքը դեմ է միջոցառումների ձևաչափը փոխելուն։ Այս մասին գրվել է նաև aliq.ge-ում։ Իսկ դրանից մի քանի օր անց էլ, Էդուարդ Այվազյանին լուրեր են հասնում, թե իբր ինքը հրապարակման համար ներողություն է խնդրել Ակոպովայից։ Այվազյանը հստակ չգիտի, թե որ հրապարակմանն են վերագրում իր «ներողությունը», բայց վստահեցնում է, որ ո՛չ առաջին ու ո՛չ էլ երկրորդ հրապարակումների համար, ինքը ոչ մեկից ներողություն չի խնդրել։

«Ես չեմ հասկանում ընդհանրապես, թե ինչո՞ւ ես պետք է ներողություն խնդրեի․ ի՞նչ կար այդ հրապարակումների մեջ, որ մի բան էլ ներողություն խնդրեմ։ Ես հերքում եմ լուրերն այն մասին, որ ներողություն եմ խնդրել․ նման բան չկա, և դրա պատճառն ու իմաստն էլ չեմ տեսնում (ծիծաղում է-հեղ․)։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջոցառումների կազմակերպման հետ կապված իմ դիրքորոշմանը, ապա դա նույնն է․ասել և կրկնում եմ՝ ես այն համոզմունքին եմ, որ 90-ականներից հիմք դրված միջոցառումների կազմակերպման ձևը մնա նույնը և շարունակվի այնպես, ինչպես մինչ օրս եղել է։ Եթե այդ ֆորմատին ցանկանում են նաև այլ միջոցառումներ ավելացնել, մենք միայն կողջունեք, բայց խախտել արդեն իսկ ձևավորված միջոցառումների շարքը՝ դրանք կրճատելով, ես ճիշտ չեմ համարում»,-ասում է Այվազյանը։

Նա նկատում է, որ ամեն տարի, Ախալցխայի հուշաքար-խաչքարի մոտ հայկական դպրոցը ներկայանում էր իր խոսքով՝ բանաստեղծություններով, կոչերով, որը ցեղասպանությանը նվիրված ընդհանուր միջոցառման մաս էր կազմում։ Այվազյանի դիտարկմամբ՝ այս ձևաչափը պահելը ճիշտ կլինի։ 

«Այս միջոցառմանը միանում են նաև Ախալցխայի շրջանների բոլոր հայկական դպրոցների աշակերտները։ Այնպես որ՝ ճիշտ կլինի կազմակերպել նորից հին ֆորմատով»։

Կրկին անդրադառնալով իր «ներողության» մասին շրջանառվող լուրերին՝ Էդուարդ Այվազյանը չբացառեց, որ դա անհրաժեշտ է նրանց, ովքեր ուզում են վարկաբեկել իր գործունեությունը։

«Դեռ կպարզվի, թե ովքեր են շահագրգռված, բայց նորից կրկնում եմ, որ նման բան չկա, ես հերքում եմ»,-եզրափակեց Այվազյանը։