Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

Գարիկ Սարգսյանն ու նրա «բարեկամուհին» մարզը «հոր դուքյան» են դարձրել. նոր բացահայտում

Վերջերս NEWSPRESS.am-ն անդրադարձել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ու նրա խորհրդական ձևակերպված բարեկամուհու կամայականություններին: Այս լուրերը Կոկորդիլոս մականվամբ հայտնի մարզպետ Գարիկ Սարգսյանը ո'չ հերքել է, ո'չ հաստատել: Չնայած դրան, մեր աղբյուրները պնդում են, որ մարզպետի կողմից դիրքի չարաշահման դեպքերի պակաս չկա:

Ի դեպ` նախորդ հրապարակման մեջ նաև նշված էր, որ պատմությունների մեջ է հայտնվել նաև Սոցիալական ապահովության պետական ծառայության Մասիսի տարածքային բաժնի պետը` Վարդան Հովսեփյանը:

NEWSPRESS.am-ը կապ հաստատեց Վարդան Հովսեփյանի հետ` պարզելու, թե ինչ է տեղի ունեցել իր դեպքում:

Վարդան Հովսեփյանը պատմեց, որ իշխանափոխությունից հետո գնացել և ասել է մարզպետին, որ եթե ինքը ինչ-որ չափանիշների չի համապատասխանում, ապա կարող է դիմում գրել և ազատվել աշխատանքից:

Թերևս այդ ժամանակահատվածում կա'մ Գարիկ Սարգսյանին Հովսեփյանը դեռ պետք է եղել, կա'մ նա դեռևս «իր մարդոը» չի ունեցել` այդ պաշտոնում նշանակելու համար և փափուկ բարձ է դրել Վարդան Հովսեփյանի գլխի տակ` ասելով, որ ամեն ինչ կարգին է և նա կարող է շարունակել աշխատել:

Իսկ արդեն դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ մարզպետի թիմն արել էր իր աշխատանքը` իրավիճակը փոխվել է:

Վարդան Հովսեփյանը պատմեց, որ դեկտեմբերի 11-ին Գարիկ Սարգսյանը կանչել է իրեն ու հիշեցրել 6 ամիս առաջ արված իր առաջարկի մասին:

Հովսեփյանը չի հապաղել և ազատման դիմում է գրել: Սակայն նույն օրը երեկոյան էլ իմացել է, որ իր անվան հետ կապված զեկուցագիր են ուզում շրջանառության մեջ դնել առ այն, թե իբր իր տեսուչը գումար է վերցրել:

«Ինձ ասել էին, որ մարզպետը նման բան է իմացել: Ես էլ առաջարկել եմ` դիմել իրավապահներին` իրականությունը պարզելու համար: Ես գիտեի, որ դա իրականությանը չի համապատասխանում, բայց եթե կասկածներ կար` ավելի լավ էր իրավապահները պարզեին»,- մեզ հետ զրույցում ասաց սոցապահովության նախկին պետը:

Մեր տեղեկություններով, Հովսեփյանի նշած զեկուցագիրը շրջանառվելուց առաջ, նախաձեռնողներին մոտ մարդիկ հորոդորել են չմտնել այդ գործի տակ, քանի որ իրականում զեկուցագրում ընդգրկված տվյալների մեծ մասը չի համապատասխանում իրականության, սակայն պատասխանը եղել է. «Քո գործը չի, ինչ պետք է` մարզպետը կանի»...

Սակայն մինչ մարզպետի նախաձեռնությունը ինչ-որ արդյուքն կտար, Հովսեփյանը որոշում է հետ վերցնել իր ազատման դիմումը: Ու քանի որ քաղծառայողն իրավունք ունի եռօրյա ժամկետումնոր դիմում գրել` նախորդ դիմումն անհետևանք թողնելու կամ հետ վերադարձնելու համար, ուստի Հովսեփյանը ևս օգտվում է իր իրավունքից:

«Գրեցի դիմումս, գնացի, բայց զգացի, որ հնարավոր է մուտք չանեն ու ընթացք չտան դիմումիս»:

Ինչպես հետո պարզվել է` մեր զրուցակցի կանխատեսումները ճիշտ են եղել. դիմումը չի մուտքագրվել: 

Հովսեփյանին ասել են, որ այն վերցրել է Լիլիթ Միզախանյանը, ով, ինչպես արդեն վերը նշեցիքն, Գարիկ Սարգսյանի բարեկամուհին է. ինչպես ինքն է ներկայացրել` մորաքրոջ հարսը: Վերջինս ձևակերպված լինելով որպես մարզպետի խորհրդական` ստանձնել է աշխատակազմի ղեկավարի պարտավորությունները:

Դիմումի «անորոշ  ճակատագիրը» պարզելու համար, Հովսեփյանը ցանկացել է դիմել Լիլիթ Միրզախանյանին, ով, պարզվել է, 1 շաբաթ ժամկետով, արձակուրդ է գնացել:

Նախ. այստեղ հարկ է նկատել, որ Լիլիթ Միրզախանյանը հիշյալ ժամանակաշրջանում արձակուրդ գնալու հրաման չի ունեցել: Իսկ եթե նա այնուամենայնիվ կարող է ցույց տալ նման հրաման, ապա հարկ է նկատել, որ հենց այդ ժամանակահատվածին էր ուղղված այն պարգևավճարները, որոնք ստացել ու հետևաբար հարց է առաջնում` 1 շաբաթյա արձակուրդի համա՞ր է ստացել պարգևավճարը... 

Վերոգրյալից ելնելով` չի բացառվում, որ մարզպետը պարզապես վատնել է բյուջեն և չարաշահել իր դիրքը, ինչը համարվում է կոռուպցիոն երևույթ:

Ինչևէ` վերադառնանք հենց Հովսեփյանի պատմությանը.  նա ստիպված հանդիպել է հենց մարզպետին, ու խնդրել պարզել, թե ո՞ւր է իր դիմումը:

Չնայած դրան, մարզպետը չի խոստովանում, որ ինքը հանդիպել է Հովսեփյանին ու տեղեկացել «կորած» դիմումի մասին: 

Մասնավորապես տեսուչի փող վերցնելու կասկածով հարուցված քրեկան գործի շրջանակում, առերեսման ժամանակ, մարզպետը հերքել է, որ հանդիպել ու այդ հարցի շուրջ խոսել է Վարդան Հովսեփյանի հետ: Ամեն դեպքում, եթե անգամ նա այդ դիմումի մասին չի իմացել, ապա դատական նիստի շրջանակում արդեն տեղեկացել է ու, չնայած դրան, դարձյալ հետևողական չի գտնվել և չի պարզել, թե ուր է «կորել» դիմումը:

Այս ամենից բացի, պարզվել է, որ մարդիկ (3 քաղաքացի), ովքեր եկել են ուսումնադիրելու տեսուչի աշխատանքը, համապատասխան հրաման չեն ունեցել:

«Մենք դիմում են ք գրել ու պահանջել ցույց տալ, թե ինչ հրամանի հիման վրա են ուսումնասիրություններ կատարվել: Մինչ օրս արձագանք չկա»,-ասաց Հովսեփյանը:

Ի դեպ, վերոհիշյալ գործը կասեցվել է` հիմքեր ու փաստեր չլինելու պատճառով: Այլ կերպ, ասած` տեսուչի փող վերցնելու կասկածները իրականության հետ աղերս չեն ունեցել:

Ինչ վերաբերվում է Վարդան Հովսեփյանի ազատման հրամանին, ապա նրան ո'չ առ ձեռն ու ո'չ էլ հասցագրված ծանուցում չի փոխանցվել: Անգամ այն բանից հետո, երբ նա գրավոր պահանջել է իր ազատման դիմումը` նրան նման փաստաթուղթ չեն տրամադրել:

«Այս պահին դեռ չեմ ստացել աշխատանքից ազատման դիմումս, սակայն ստանալուն պես` քննչականում քննված գործի շրջանակներում առկա փաստաթղթերի հետ միասին, դիմելու եմ դատարան` աշխատանքում վերականգնվելու և ինձ պատճառած վնասի համար փոխհատուցում ստանալու համար»,-ասաց Վարդան Հովսեփյանն ու հավելեց. «Էս էլ Գարիկ Սարգսյանի ու Լիլիթ Միրզախանյանի չարաշահումները. ոնց ուզում` անում են»:

ԱրմինեՄկրտումյան