ՀՀԿ-ն «ոչ»-ի ոչ ֆորմալ շտաբի մեջ է․ Հայկ Կոնջոյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի կարծիքով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ընթացքում լինելու է «ոչ»-ի երկու շտաբ` ֆորմալ «ոչ»-ի շտաբ և ոչ ֆորմալ:
Այդ մասին Կոնջոյանը հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ այն ուժերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, որոնք հայտարարում են, թե չեն լինելու «Ոչ»-ի շտաբի մեջ՝ չեն լինելու «ոչ»-ի ֆորմալ շտաբի մեջ։
«Իրենք հիմա արդեն դե ֆակտո «ոչ»-ի ոչ ֆորմալ շտաբի մեջ են: Ավելին՝ հենց այդ շտաբի գործունեության արդյունքում է այսօր ձևավորվել ՍԴ-ի ճգնաժամը, չեն ցանկանում պատասխանատվություն վերցնել հանրայնորեն «ոչ»-ի շտաբի դերակատարումը ստանձնելու հարցում, բայց ամբողջ գործիքակազմով՝ որպես ուրվական, մասնակցելու են և ամեն բան անելու են, որպեսզի հենց այդ «ոչ»-ի շուրջ կոնսոլիդացիան արդյունքները ունենա»,- ասաց պատգամավորը:
Նա հանրաքվեի նախընտրական շրջանը համեմատեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանի հետ և հիշեցրեց, որ այն ժամանակ ՀՀԿ-ականները պնդում էին, որ պետք չէ խորհրդարանը ցրել․ «Ասում էին՝ մի օրենք բերենք, այդ օրենքը սաբոտաժ անենք, ինչո՞ւ եք ցրում խորհրդարանը, բայց մենք հասկանում էինք, որ խորհրդարանը պետք է ցրվեր, քանի որ լեգիտիմության խորը դեֆիցիտ կար: Այդ նույն խորը դեֆիցիտն այսօր ունի ՍԴ-ն»,- ասաց նա: