Ինքնասպան է եղել Իսահակյան գյուղի անասնաբույժը․ այս գյուղում սիբիրյան խոց է տարածված. Aravot.am
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան բնակավայրում երեկվանից սիբիրյան խոց է տարածվել․ անկում են ապրել վեց գլուխ խոշոր ու նույնքան էլ մանր եղջերավոր անասուններ։ 7 անձ էլ՝ 5 տղամարդ և 2 կին սիբիրյան խոցի ախտանիշներով հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։
Aravot.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ինքնասպանություն է գործել գյուղի անասնաբույժը, որը տարեց տղամարդ է։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը քիչ առաջ հաստատեց մեր տեղեկությունը՝ մանրամասնելով, որ առավոտյան ժամը 10-ի սահմաններում Իսահակյան գյուղում, անասնագոմում հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել տարեց տղամարդ։