Վերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներ Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ում դատարանը երեք ցմահ ազատազրկման է դատապարտել 8 կնոջ սպանած սերիական մարդասպանին Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում. Մակրոն Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. երկու մարդ զոհվել էԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստըՓաշինյանը բացեց Պանդորայի արկղը, որի պարունակությունն Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքըԹրամփը՝ Իրանի դեմ պատերազմի մասին. ԱՄԷ-ն ռումբեր էր նետումՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը՝ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուՀայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի դրոշների առկայությունը Փաշինյանը պատերազմի սպառնալիք է համարումԻրանի համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամ է բացվումԹրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներումԱրքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը«Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերըՄուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտումԿաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակինՈւզբեկստանի ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել արագացված կարգովԼեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրելՔրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար ընտրություն անցկացնելու մասինՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՌոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ ՄեսսիՌուսաստանի դեսպանը պարգևատրել է հայաստանցի երիտասարդ ակտիվիստներինՄարիխուանա, կաթուցիչներ ու դանակ. ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակԱռևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ ՍասունյանԴավիթ Ղազինյանը ձերբակալվել էՀայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0Վաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՔանի ես վարչապետ եմ ջախջախելու եմ․ այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն դրան, թող փողոց դուրս գան՝ հեղափոխության, այսօրվանից դուրս եկեք փողոց․ ՓաշինյանՆԱՏՕ-ն զորավարժություն է անում՝ Կալինինգրադի մարզի դեմ հնարավոր հարձակողական գործողությունների շրջանակներումՀայաստան էին այցելել ԱՄՆ մարզական բանագնացներ, անվասայլակով բասկետբոլիստներ՝ Ռոզ Հոլերմանն ու Սթիվ ՍերիոնՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացըՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ)Al Arabiya-ն հրապարակել է ԱՄՆ-Իրան 14 կետանոց համաձայնագրի պատճենըԱրա՛, Գագոյի մենակ թևը մեջքիցդ հաստ ա, դու կարա՞ս Գագո չոքացնես. Հակոբկոխյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանն առնչություն չունի 2004-ի գործարքի հետ․ գործընթացում որևէ կրիմինալ չկա. ՕրբելյանՊարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «ԼՈւՅՍ» հիմնադրամԱՄՆ-Իրան համաձայնագիրը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը. Վենս
Ո՞ւր են «թթու խոսք» ասողները. ՔՊ-ն զգում է ընդդիմության բացակայությունը
Ընդդիմադիրները վախկոտ են, հիասթափված եմ․ պաշտոնի սիրահար են՝ նրանք Նիկոլին հանո՞ղ են․ Հակոբկոխյան (տեսանյութ)Պաշտոնապես սկսվեց հայ–ամերիկյան «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը
ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը. նա զրկվեց անձեռնմխելիությունից
Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում համայնքներ կմիավորվեն
Հասարակություն

Իր աչքի գերանը չի տեսնում, այլոց աչքում փուշ է փնտրում. խելքին աշեցեք

Համացանցի այսօրվա հիթը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն է՝ յուր ընթերցանությամբ: Ի դեպ, բառի բուն իմաստով: 

Բանն ընդամենն այն է, որ ո՛չ ավել, ո՛չ պակաս Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը թղթից է կարդացել Հովհաննես Թումանյանի «Լիներ հեռու մի անկյուն....» քառյակը: 

Գուցե այս երևույթը համընդհանուր ծաղրի ու պարսավանքի չարժանանար, եթե 4 տող՝ շուրջ 15 բառ, անգիր չիմանար, ասենք, Ֆինանսների նախարարը: Արայիկ Հարությունյանը, որքան էլ զարմանալի չէ, հենց Կրթության նախարարն է: Մեկը, ով ոչ միայն մեկ քառատող, այլև ամբողջ հայ գրականությունը գերազանց պետք է իմանա: Պարտավոր է: Հասկանո՞ւմ եք: Ու առանց «ինչու»-ների: 

Կասեք՝ դե, մարդ է, ի՞նչ անենք, մութ սենյակում կատու մի՞ փնտրեք: Գուցե չփնտրեինք էլ, եթե սույն պարոնը հայտնի չլիներ դպրոցներում հանկարծ հայտնվելու ու «կեղտեր» փնտրելու յուր բացառիկ տաղանդով: 

Կարճ հիշողություն ունեցողներին նաև հպանցիկ հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը նաև այն նույն նախարարն է, որ բազմավաստակ մանկավարժին իր կոլեկտիվի ներկայությամբ փորձեց նվաստացնել՝ նրա անգլերենի գիտելիքները հրապարակային կերպով ստուգելով: Ինքնահաստատվել փորձող նորաթուխ նախարարն, իհարկե, դեռ այն ժամանակ ֆիասկոյի ենթարկվեց: 

Սա գիտե՞ք՝ ինչ է: Սա սեփական աչքի գերանը չտեսնելով՝ ուրիշների աչքերում փուշ ման գալ է հիշեցնում: Իսկ էդ գերանն այսօր շատերի աչքը մտավ: 

Հիմա, ըստ էության. ինչպե՞ս բացատրի ծնողն իր երեխային, որ պետք է ոչ միայն Թումանյանի քառյակներն անգիր իմանալ, այլև ավելի ծավալուն ստեղծագործություններ, երբ երեխան տեսնում է, որ «կոստյում-շալվարով», փողկապ կապած պարոնը, երեխայի ընկալմամբ, Հայաստանի գլխավոր դասատուն, այդ նույն 4 տողը անգիր չգիտի:

Չի՛ կարող ծնողը: 

Ինչ վերաբերում է ոչ մի քննադատության չդիմացող հակափաստարկներին, թե՝ նախորդները նույնիսկ թղթից չէին կարողանում կարդալ, ապա նշենք միայն, որ դրանք բերողներն առնվազն իրենց խղճին են խաբում: Իսկ եթե նույնիսկ այդպես է, նախորդները մերժվել են, և տգիտությունը պետք է որ պարտված ու մերժված լիներ, բայց ինքնագոհ նախարարի արարքները հակառակն են գուժում...

Հ.Գ. Հարությունյանի վերադաս Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ առանց թղթի էր «Ես իմ անուշ Հայաստանի» ասմունքում: Հաստատապես ավելի գեղեցիկ էր և′ նայվում, և′ լսվում

NEWSPRESS.am