Ջանիբեկ Հայրապետյանն ազատ արձակվեց
NEWSPRESS.am-ի տեղեկություններով, քիչ առաջ Վերաքննիչ դատարանը բավարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանի միջնորդությունը և ազատ արձակեց նախկին պատգամավորին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջանիբեկ Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել էր երկամսյա կալանքը:
Նրա փաստաբանը, սակայն, վստահեցնում էր, որ Հայրապետյանի նկատմամբ տեղի է ունենում ապօրինի քրեական հետապնդում ` շինծու մի գործով և Ջանիբեկ Հայրապետյանը կապ չունի իրեն մեղսագրվող մեղադրանքի հետ:
«Ջանիբեկ Հայրապետյանին կալանավորելու որոշումն անպայման բողոքարկելու եմ»,-ասել էր փաստաբանը: