Հայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «Գադիան» գրուպի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում ենՓաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Ղազախստանում զորավարժության ժամանակ զոհվել է 9 զինծառայող. կան անհետ կորածներՀայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր է ստորագրվել
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մասուդ Փեզեշքիանի հետ
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանըՋրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերումԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովՊապիկյանը պահանջել է պահպանել զինվորական կարգապահությունը և աչքի ընկնել օրինակելի ծառայությամբ
Ադրբեջանը Հայաստանի գյուղերում ուսումնասիրություն է իրականացրել, որում Արարատի Նորամարգ գյուղը ներկայացվում է իբրև ադրբեջանական տարածք
Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը
Նյու Յորքում Փաշինյանն ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքներըՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենՊեկինն ու Վաշինգտոնը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ. Սի ԾինփինԱվանեսյանն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Վազող տողեր

Կամ փաստեր բերեք, կամ դատվեք

Երեկ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել ու որոշ մանրամասներ պատմել Կառավարության շենքում տեղի ունեցած գիշերային հանդիպումից ու իրավապահների վզին փաթաթված հրահանգներից:

Սպասելի էր, որ Վանեցյանի հարցազրույցից գիշերը քունը կորցրած Նիկոլ Փաշիինյանը առավոտյան կմտնի հերթական լայվն ու նախկին թալանչիների մասին տեքստերը կկրկնի դեմքի խիստ նյարդային ու հիվանդոտ արտահայտությամբ, որպես սցենարի հաջորդ տարբերակ դիտարկվում էր նրա խոսնակ Մանեի ֆեյսբուքյան գրառումը՝ գրված Փաշինյանի ձեռամբ, բայց այդ սպասումները չարդարացան, որովհետև Վանեցյանի դեմ խոսելու համարձակություն հավաքեց Հրաչյա Հակոբյանը, կամ որ ավելի ճիշտ է ասել՝ թույլ տվեց քրոջ ամուսնուն մտնել իր էջ ու արդեն ձանրաձացնող հռետորաբանությամբ գրառում անել, որովհետև այն, ինչի մասին գրել է Հակոբյանը, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ Հրաչյա Հակոբյանն իմանալու ո՛չ իրավասություն, ո՛չ էլ հնարավորություն չուներ:

Ազգային անվտանգության ծառայության ցանկացած ներկա ու նախկին պաշտոնյայի՝ այս կամ այն երկրի կողմից հավաքագրված լինելու կամ գործակալ լինելու մեղադրանքների մասին հնչեցնելու իրավունք չունի որևէ մեկը, եթե ասվածին կից չկան փաստեր, իսկ քանի որ Հրաչյա Հակոբյանի ասածն ընդամենը բամբասանք էր, դա չդիմացավ որևէ քննադատության՝ ու ընկալվեց որպես հիստերիկ նոպաների պոռթկում:

Խնդիրն այստեղ ավելի խորքային է, մի՞թե Փաշինյանի հույսը մնացել են նման էժանագին բամբասանքները, որոնք տարածելու համար այլևս անօգուտ է իր ֆեյսբուքյան էջն ու գործի է դրվել Հրաչիկի ու Մանեի անձնական տիրույթը:

Վտանգավորն այստեղ ոչ թե այդ բամբասանքն է, որն արդեն հերքվել է, այլ այն, որ նման գործելաոճի դեպքում պետական գաղտնիքները կարող են դառնալ քաղաքական առուծախի առարկա, դիվիդենտներ հավաքելու տարբերակ: Եթե մի քանի հոդաբաշխ նախադասություն իրար միացնել չկարողացող դերասան-պատգամավորի մոտ երկրի վարչապետը խոսել է նման լրջության թեմաների մասին, ապա պարզ է, որ երբ իշխանությունը ձեռքից գնա, ինչերի կարող է ընդունակ լինել՝ ներքասղաքական էժանագին տեսարանների համար ազգային անվտանգութան հարցերը կարող են դառնալ շահարկումների առարկա, հայտնվել պրակտիկորեն բոլոր նրանց ձեռքում, որոնք Փաշինյանին կհռչակեն փրկիչ ու Հիսուս:

Սա վկայում է պետական ինստիտուտների խաթարման, պետական համակարգերի փլուզման տանող ճանապարհների առկայության մասին:

Եթե բանը հասել է նրան, որ ազգային, պետական ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ մեղադրանքներ կարող են հասցվել նախկին պաշտոնյաներին առանց որևէ փաստի, ապա՝ մենք գործ ունենք պետությունը ներսից պայթեցնելու միտումնավոր քայլերի հետ:

NewsPress.am