Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները
Հասարակություն

Կառավարությունում արտակարգ իրավիճակ է. նախարարի ԺՊ-ն անգործությունը խեղդում է ֆլեշմոբով (տեսանյութ)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ԺՊ Արշակյան Հակոբը ֆլեշմոբ է նախաձեռնել: Թե ինչու, կամ ինչ նպատակով՝ հայտնի է միայն իրեն ու Աստծուն (թեև, մեղք է Աստծուն անիմաստ գործերին խառնելը):

Այս երիտասարդը, որը հասարակության ուշադրության կենտրոնում է հայտնվել իր մի քանի անհեթեթ հայտարարություններով (մասնավորապես, փետրվարի 31-ի հայտնությամբ), նոր մտահղացմամբ է հանդես եկել: Նրա «գլուխգործոցը» այս անգամ ֆլեշմոբն է:

Հավանաբար, քաղաքական ընդհանուր թոհուբոհից հետ չմնալու համար Արշակյանը որոշել է մի բան էլ ինքը նախաձեռնել, ու քանի որ այնքան էլ լավ չի պատկերացնում իր գործառույթը՝ ֆլեշմոբ է սկսել: Իհարկե, այն կարող է հաջողություն ունենալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլորը կսկսեն ծաղրել նախարարի ԺՊ-ին՝ նմանակելով նրան, ու ֆլեշմոբը՝ վարակի նման՝  գուցե տարածվի:

Ադեկվատները կընդունեն կատարվածը՝ լավագույն դեպքում՝ որպես կատակ, վատագույն դեպքում՝ խայտառակ ծաղր, իսկ Արշակյանն ինքը և հնարավոր է՝ նաև մի քանի շողոքորթներ (նմանները հաստատ կհայտնվեն), կգնահատեն դա որպես ստացված ֆլեշմոբ:

Բայց, ամեն դեպքում, դրանով նախարարի ԺՊ-ի վարկանիշը հաստատ չի բարձրանա: Նրա՝ բաժակաճառ հիշեցնող անիմաստ ֆլեշմոբի ներքո արդեն ծաղրական գրառումներ ու մեկնաբանություններ են հայտնվել: Այդ մասին կարող են դեռ երկար խոսել, ծիծաղել, բայց դրանից վիճակը չի լավանա:

Ծիծաղը՝ ծիծաղ, բայց նոր ձևավորված կամ դեռ ձևավորման փուլում գտնվող Կառավարության անդամների անլուրջ վերաբերմունքն իրենց պաշտոնին, ասել է թե՝ նաև ժողովրդին, արդեն դառնում է խրոնիկ, որն իր հետևանքներն է թողելու հասարակության վրա ու անմիջապես ազդելու է նրա կենսակերպի վրա:

Ու, որ ամենացավալին է, այս անտարբեր ու անգիտակից վերբերմունքն ախտի նման տարածվում է Կառավարության բոլոր անդամների վրա: Այնպես որ, մնում է կարմիր ժապավենով սահմանազատել Կառավարության շենքն ու արտակարգ իրավիճակ հայտարարել: Եթե, իհարկե, նախարարները դարձի չգան ու չսկսեն խեղկատակության փոխարեն գործով զբաղվել...

NEWSPRESS.am