Կներես տղես, կներես` մեղքը մերն է. զոհված հերոս Ազիզ Աղաջանյանի մոր գրառումը
Արցախյան երկրորդ պատերազմում զոհված հերոս Ազիզ Աղաջանյանի մայրը՝ Մելանյա Հարոյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ամեն ինչ սուտ է, ամեն ինչ կեղծ...
Ազիզս, տղերքս, սուտ հայրենիք ստեղծեցին, ձեզ նվիրեցին կեղծ հայրենիքին: Կներես տղես, կներես որ քեզ հայրենասեր դաստիարակեցինք, մեղքը մերն է, որ չթքեցինք հայրենիք կոչվածի վրա ու հեռանայինք...
Мы просто марионетки в их руках, ненавижу всееех...
Ազիզս, բալես, կյանքիս իմաստ, երբ պիտի հանդիպեմ քեզ ու ծնկաչոք ներողություն խնդրեմ, քո չապրած կյանքի համար»:
Ավելի վաղ NEWSPRESS.am-ն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված հերոս Ազիզ Աղաջանյանի կենսագրությանն ու մարտական ուղղուն: