Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՀայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային, և այդ օրը սարերի հետևում չէ. ԹանդիլյանԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարություններըՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համարՖուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդԱԲ գրագիտությունը պետք է դառնա ազգային առաջնահերթություն․ ԲՏԱ նախարար«Այժմ մեր հերթն է». Բայդենը խոսել է ամերիկյան ուղու անավարտ լինելու մասինԱրզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվելՔիշնևում աշխատանքը դադարեցնում է «Ռուսական տունը»Զարմացել եմ՝ տեսնելով Խամենեիի հրաժեշտին լացող իրանցիներին․ ԹրամփՉինաստանում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են, զոհեր կանՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2600-ըՌուսաստանը առաջարկել է Կոնստանտինովկայում հումանիտար գործողություն և ժամանակավոր հրադադարԹուրքիան չի թույլատրել 2000 ուղևոր ունեցող զբոսանավի մուտքը իր նավահանգիստներՀայտնի է Իրանի շուրջ հաջորդ բանակցությունների ամսաթիվըՌուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական գործողությունները․ Պեսկովի հայտարարություններըՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածՓեզեշքիանը համոզել է Իրանի գերագույն առաջնորդին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետԵրևանում քննարկվել է կանանց դերը դիվանագիտության և արտաքին քաղաքականության մեջԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունըՀուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինիԼինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահինՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումըՍահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափինՌազմարդյունաբերական ներուժի հնարավորությունները կկիրառվեն ՆԳՆ համակարգումՀՀ ԱԳՆ. Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունելՄաhաgել է ռուս ամենահայտնի գնչու դերասանուհիներից Եկատերինա ԺեմչուժնայանՎենեսուելայում երկրաշարժից հետո որոնողական շունը փրկել է 26 մարդու Շոտլանդացի դերասանը կոչ է անում քայլ անել՝ հանուն Հայաստանում փրկված արջերիԱյսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ Ալիևը շնորհավորել է ԹրամփինԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
Փաշինյանը սոցիալապես անապահով ընտանիքների, զոհվածների երեխաներին ուղարկել է ճամբար, որտեղ հիգիեննայի տարրական պայմաններ չկան, հացն էլ ստիպված են հերթով ուտել
Հրաձգություն ԱՄՆ-ի Միչիգանի նահանգում. կա 2 զոհ և 1 վիրավորԱնահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԱրգենտինայի և Կաբո Վերդեի երկրպագուները բախվել են միմյանց մարզադաշտումՍպանել վիշապին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժածԲագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելովՈրտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը. Hetq.amԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի հետ բանակցությունները Խամենեիի հուղարկավորության ընթացքումԿենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong»-ի վրաԱրևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունՄահացել է տաղանդավոր սաքսոֆոնահար Արթուր Պետրոսյանը

Լարվածությունն Արցախի հատվածում է՝ ադրբեջանցիների կողմից առաջախաղացում չկա․ Արման Սարգսյան (տեսանյութ)

Եկեք ես կոնկրետ վայրով չասեմ, բայց ինչպես բոլորիս է հայտնի, վերջին շրջանում, իրավիճակը լարված է, կարող ենք բնորոշել կայուն լարված: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ արձագանքելով սահմանին տիրող իրավիճակի հետ կապված հարցերին։

«Ամսի 14-ի գիշերվանից և այսօր ևս մենք թեև լուրջ խնդիրներ չենք ունեցել, բայց իրավիճակը շարունակում է մնալ լարված: Սյունիքի մասին չի խոսքը, Արցախի հատվածում է լարվածությունը: Ձեռնարկվում են միջոցներ, որպեսզի բանակցությունների և այլ գործողությունների միջոցով հնարավոր սադրանքների, հնարավոր էսկալացիայի խնդիրներ չծագեն»,- ասաց նա:

Արման Սարգսյանը հերքեց լուրերը, ըստ որոնց, ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել: Մասնավորապես, դիտարմանը, թե Սյունիքում Ներքին Հանդի բնակիչները պնդում են, որ ադրբեջանցիները 1 կմ առաջ են եկել, Արման Սարգսյանն ասաց. «Ես ասում եմ, որ այս պահին իրավիճակը կայուն է, սակայն չի կարելի բնորոշել, որ խնդիր չկա: Ոչ, Հայաստանի սուվերեն տարածք չեն մտել, առաջխաղացում չեն ունեցել»:

Ճշտող հարցին, թե միգուցե եղել է նման բան, բայց փոխնախարարը դեռևս տեղյակ չէ, քանի որ ԱԺ-ում առավոտից նիստի է մասնակցում, նա արձագանքեց. «Ես չեմ ասի՝ գուցե եղել է, ես կասեմ՝ եթե նման բան եղած լինի, ՊՆ-ի համապատասխան ստորաբաժանումները համարժեք քայլեր կձեռնարկեն, և դրա մասին դուք կտեղեկանաք»:

Ըստ Արման Սարգսյանի՝ ադրբեջանական կողմի հայտարարություններն ընդհանուր խուճապային, վախի մթնոլորտ ստեղծելու, հայաթափման գործընթաց նախաձեռնելուն միտված քայլեր են. «Քայլեր են անում, որ լարված վիճակը պահպանվի: Ես առավոտվա դրությամբ կարող եմ ասել, երբ ես եկել եմ նիստի, այդ պահի դրությամբ ես տեղեկացված եմ եղել, որ իրավիճակը կայուն է: Մեր ստորաբաժանումները զգոն են, հետևում են ընթացքին և անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ միջոցառումներ կիրականացնեն»,- ասաց Սարգսյանը։

Միևնույն ժամանակ նա չի բացառում, որ հնարավոր են սադրանքներ․ «Կապված աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ՝ միգուցե հնարավոր են սադրանքներ, քայլեր հակառակորդի կողմից ձեռնարկվեն, սակայն կարող եմ վստահ ասել, որ մեր կողմից որևէ ագրեսիվ քայլ չի իրականացվում»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ չի եղել դեպք, որ ադրբեջանցիների ագրեսիային հայկական կողմը չպատասխանի։