Լավրովն ու Բայրամովը խոսել են Լեռնային Ղարաբաղի խնդրից
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։