Լրագրողներին հայերեն դիմած «բնապահպան-ակտիվիստի» անունը Թելման է. մանրամասներ
Platforma տելեգրամյան ալիքը ներկայացրել է ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստին», ով փորձում էր համոզել, որ հայկական լրատվամիջոցներով իր մասին տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ինքը հատուկ ծառայության աշխատակից չէ:
Տելեգրամյան ալիքը պարզել է, որ նրա անունը Թելման է:
Նա ծնվել է 1971 թվականին: Ըստ տեղեկությունների, Թելմանը իր համար «լեգենդ» է հորինել, որ իր «երևանցի» տատիկն ու պապիկը (ինչպես ինքն է անվանում «Իրևանը») իբր ցանկանում են գալ իրենց նախնիների գերեզմանատուն այցելելու, բայց ինքը նման հնարավորություն չունի։
Ասում են՝ ժամանակին նա փորձել է կամուրջ լինել հայ և ադրբեջանցի լրագրողների միջև, սակայն հաջողություն չի ունեցել: Իսկ քանի որ նա Ադրբեջանում զբաղվում է ԶԼՄ-ների «կուրատորությամբ», լրագրողների առաջին պատվիրակությանը նա է ուղեկցել Շուշի։
Թելմանը նաև ցույց է անցկացրել Բաքվում ՌԴ դեսպանատան մոտ։