Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Ավելի վաղ Newspress.am-ը գրել էր, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը հայտնվել է իշխանության թիրախում և նրան կհեռացնեն պաշտոնից:
Քիչ առաջ նա ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դիմում է գրել` պաշտոնից ազատվելու համար։
Սաշա Կատվալյանը մասնավորապես նշել է.
«Հարգելի՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ,
սիրելի՛ երևանցիներ,
այսօր դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին` զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու համար։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը ղեկավարելուս յոթ ամիսների ընթացքում կատարվեց բավականին մեծածավալ աշխատանք, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ամբողջ աշխատակազմին` բարեխիղճ ու սրտացավ աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին և վարչական շրջանների աշխատանքը համակարգող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ բարձր վստահության և արդյունավետ համագործակցության համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի ավագանու անդամներին, Երևանի քաղաքապետի տեղակալներին ու քաղաքապետարանի վարչությունների պետերին՝ հանուն Երևանի կատարած համատեղ աշխատանքի համար։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաև Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանում գործող բոլոր դպրոցների, համատիրությունների և մանկապարտեզների ղեկավարներին՝ համատեղ իրականացված հրաշալի աշխատանքի համար։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ մոտ ժամանակներս տեղափոխվելու եմ այլ աշխատանքի՝ շարունակելով ծառայել Հայրենիքիս»։
Նա ներկայացրել է նաև իր պաշտոնավարման ընթացքում` այս տարի մարտից մինչև հոկտեմբեր, կատարված աշխատանքները: