Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները
Հասարակություն

Մանկավարժական համալսարանի դասախոսը սպառնում է և վիրավորում ուսանողներին. ռեկտորը տեղյակ է, բայց լուռ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները պահանջում են հայոց լեզվի դասախոս, դոցենտ Սուսաննա Ղարիբյանի հեռացումը։

Ուսանողներն ահազանգել են NEWSPRESS.am-ի խմբագրություն. նրանք հայտնում են, որ Սուսաննա Ղարիբյանը ո՛չ միայն չի տիրապետում իր առարկային, այլև չունի մանկավարժի մոտեցում:

Մեր զրուցակիցներն անհանգստացած պատմում են, որ այս տարվա սեպտեմբերից, հենց առաջին իսկ դասից հետո, իրենց համար պարզ դարձավ, որ դասախոսը, մեղմ ասած, գրագետ չի մոտենում իր առարկային: Նրանք այդ մասին հայտնել են համալսարանի ղեկավարությանը և խնդրել՝ փոխել դասախոսին: Սակայն ուսանողների խնդրանքը մնացել է անհաղորդ: Դրան հետևել է Սուսաննա Ղարիբյանի ագրեսիվ պահվածքը: Նա պատեհ-անպատեհ վիրավորել է ուսանողներին, անգամ նրանց նկատմամբ բռնություն է կիրառել՝ փակել է լսարանում, քաշել աղջիկներից երկուսի շորերից:

Ուսանողներն անկեղծ անհանգստացած ու մտահոգված էին այն աստիճան, որ չէին ցանկանում իրենց անունները հրապարակվեն: Հատկապես այն բանից հետո, երբ Սուսաննա Ղարիբյանը սպառնացել է ուսանողներին, թե՝ առջևում քննություններ են և հանդես է եկել ագրեսիվ դրսևորումներով, ուսանողները ստորագրահավաք են կազմակերպել: Նրանք խնդրով դիմել են համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին: 

(Հրապարակում ենք դիմումի տեքստը. առկա է նաև 52 ուսանողի ստորագրություն, որը NEWSPRESS.am-ը կհրապարակի անհրաժեշտության դեպքում)։

Ուսանողները նկատում են, որ իրենց համալսարանում ապահով չեն զգում, քանի որ իրենց դիմում-բողոքը մնացել է անպատասխան: Ռեկտորը նրանց բանավոր պատասխանել է, թե՝ համբերեք, երկու ամիս մնաց:

Չենք քննարկում այն, որ վախի մթնոլորտում ու լարված վիճակում անհնար է սպասելը, թեկուզ և մի քանի րոպե, իսկ ուսանողների պարագայում, ովքեր պետք է քննություն հանձնեն, գնահատականներ ստանան, և այդ ամենն առանց համապատասխան գիտելիք ստանալու, պարզապես անհնար է:

Այստեղ հարց է առաջանում նաև, թե ինչու ռեկտոր Միրզախանյանը պարզապես իր համալսարանից չի վռնդում դասախոսին, ով իր պահվածքով ու բացասական դրսևորումներով գցում է համալսարանի վարկանիշը: Հատկապես երբ նրանից դժգոհում են ո՛չ միայն թղթի վրա իրենց ստորագրությունը թողած 52 ուսանողը, այլև բոլոր նրանք, ովքեր առիթ են ունեցել սովորելու Սուսաննա Ղարիբյանի դասավանդած կուրսերում:

Հարկ է  նկատել, որ NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Սուսաննա Ղարիբյանի համար միջնորդել է ֆակուլտետի նախկին դեկան Յուրի Դավթյանը, ում անունը կապված է 2016 թվականին ինքնասպան եղած ուսանողուհի Ջ.Կարապետյանի մահվան հետ:

Այն ժամանակ այդպես էլ հստակ չպարզվեց՝ արդյոք իսկապես աղջկա ինքնասպանության պատճառը կապվա՞ծ էր դիպլոմ չստանալու և դասախոսի հետ, բայց Յուրի Դավթյանն ազատվեց աշխատանքից:

Ասում են, որ նա ոչ միայն միջնորդել, դեռ այսօր էլ հովանավորում է Սուսաննա Ղարիբյանին, ով ևս իր պահվածքով չի զիջում Դավթյանին: Վկա են ուսանողները, ում սպառնացել է Ղարիբյանը և ովքեր զրուցել են մեզ հետ:

Հրավիրում ենք Կրթության և գիտության նախարարության ուշադրությունը խնդրին, և եթե համալսարանն ինքն անզոր է պայքարել դասախոսի ամենաթողության դեմ, ապա NEWSPRESS.am-ը հետողական կլինի խնդրի լուծման հարցում: