Որոտանն ու Շուռնուխը կհանձնվեն թշնամուն․ Նիկոլը՝ նոր «ցավոտ» զիջման մասին. VIDEO
Մինչ կառավարության շենքի դիմաց ու մյուս կողմերում ոստիկաններն ու քաղաքացիները բախվում էին՝ մեկը պահանջելով վարչապետի հրաժարականը, մյուսը՝ պահելով նրա աթոռը, կառավարության ծենքում, նույն այդ աթոռին նիստած վարչապետը նոր տարածքներ էր տալիս թշնամուն։
Մասնավորապես նա հայտարարեց, որ Սյունիքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերը թշնամուն են հանձնվելու՝ ներկայացնելով այն մոտովորապես նույն տեքստով, թե ցավոտ զիջումներ են լինելու։
«2 բնակավայր ունենք, որոնց հետ կարող են ծագել որոշակի հարցեր․ մեկը Սյունիքի մարզի Որոտան, մյուսը՝ Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր և որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես ուզում եմ նաև հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեքորեն և միարժեքորեն համարժեք փոխհատուցումներով հանդես կգա»,-հայտարարեց Նիլոլը։
Միևնույն ժամանակ, նա ոչ մի խոսք չասած, թե ինչպես են ապահովելու սյունեցիների անվտանգության մասին, և չանդրադարձավ իրավական հիմքերին, որով նա որոշել է թշնամուն հանձնել Սյունիքի մարզի բնակավայրերը: