ՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմով
Հասարակություն

Օսիպյանը պաշտոնի է վերադարձնում կոռումպացված կադրերին

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետ Կարեն Սերոբյանը գտնվում է կադրերի ռեզերվում։ NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցանկանում է այս պաշտոնում նշանակել Մարտունու նախկին ոստիկանապետին՝ Վահան Մարգարյանին։

Իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարի և օրինապաշտ երկիր ստեղծելու կոչեր անող նորընտիր վարչապետ Փաշինյանը տեղյակ չէ, թե ով է Վահան Մարգարյանը և ինչու է նա ժամանակին ազատվել ոստիկանապետի պաշտոնից, այլապես թույլ չէր տա վերականգնել նրան իր նախկին պաշտոնում, կամ թեկուզ վերականգնելու փորձեր արվեր։

Մեր տեղեկություններով՝ 2014-ի հուլիսին Մարտունի քաղաքի նախկին ոստիկանապետ, փոխգնդապետ Վահան Մարգարյանն իր մոտ է կանչում Մարտունու շրջանի Վաղարշեն գյուղի բնակիչ Սևադա Հայրապետյանին։ Վերջինս նախկինում աչքի է ընկել թմրանյութերի պատմությունների մեջ և դատապարտվել։

Որպես թմրանյութերի հետ «գործ ունեցածի»՝ ոստիկանապետը Սևադային ներքաշում է գործարքի մեջ։ Իր համար ցուցանիշ ապահովելու նպատակով՝ Վահան Մարգարյանն առաջարկել է կեղծարարության գնալ։ Նա իբր հայտնաբերելու նպատակով, խուզարկություն է ձեռնարկել Սևադայի տանը։ Ոստիկանապետը խոստացել է միայն փաստաթղթերում ցույց տալ, որ Սևադայի տանը պահվել են թմրանյութեր, իսկ հետագայում օգնել նրան խուսափել դատ ու դատաստանից։ Վահան Մարգարյանը խոստացել է նաև փողով օգնել Սևադայի ընտանիքին՝ նրա «ծառայության» դիմաց։

Հարկ է նկատել, որ Սևադային երկար համոզելու հարկ չի եղել, քանի որ լինելով 10 երեխայի հայր՝ նրա ընտանիքը եղել է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ ոստիկանապետի առաջարկած տարբերակը պարզապես այդ պահին «օգնություն» է եղել նրան։ Սակայն վերջիններս մի բան չեն հաշվարկել։ Սևադան մինչ այդ դատվածություն է ունեցել, և դատարանը՝ Յուրա Իսկոյանի նախագահությամբ, դատապարտել է Սևադային և ազատազրկել նրան։

Հետագայում ոստիկանապետը հրաժարվել է կատարել նաև իր խոստումները, օգնել ընտանիքին, ինչի պատճառով էլ Սևադան, արդեն բերդում, բարձրաձայնել է ոստիկանապետի կեղծարարության մասին։

2014-ի դեկտեմբերին, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Վահան Մարգարյանին ազատում է զբաղեցրած պաշտոնից, և նրան դատում են։ 

Մինչև այսօր դատավարությունն ընթացքի մեջ է։ Վերջին դատական նիստը, մեր տեղեկություններով, տեղի է ունենալու հունիսի 5-ին, որտեղ նախատեսվում է արդարացնել Մարգարյանին և նրան նշանակել Մարտունու ոստիկանապետի պաշտոնում։

Դա նրան կարող է հաջողվել, քանի որ ոստիկանապետը գործն, այսպես ասած, ուզում է բարդել իր տեղակալի վրա, այսինքն, իր կատարածի մեղքը գցել նրա վրա։ Թե ինչ է խոստացել նա իր տեղակալին դրա դիմաց, առայժմ մեզ հայտնի չէ, տեղյակ ենք միայն, որ Մարգարյանի կինը Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի ազգակցուհին է (երկուսն էլ Լճաշեն գյուղից են), և չի բացառվում, որ վերջինս ևս միջնորդի գործի հաջողության համար։

Այստեղ պատկերն ակնհայտ է՝ Օսիպյանը պարզապես փորձում է վերադարձնել Վլադիմիր Գասպարյանի կողմից ազատված կադրին՝ առանց հաշվի նստելու, թե ինչ գործով է նա այժմ դատական գործընթացների մեջ։

Հարկ է նկատել նաև, որ, մեր տեղեկություններով, նախկին ոստիկանապետ Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ, մեկ օրվա մեջ կատարվել է բնակարանային 10 գողություն, որոնք չեն գրանցվել։ Մարտունիում այս մասին խոսում են նաև, որ դրանք կատարվել են ոստիկանապետի հովանավորությամբ։

Այնպես որ՝ վարչապետ Փաշինյանի ուշադրությունն ենք հրավիրում այս միջադեպի վրա և հորդորում, կադրերի ընտրության հարցում լինել աչալուրջ։ Չի բացառվում, որ վարչապետը տեղյակ չէ Մարգարյանի կեղծարարության մասին, սակայն ամենայն հավանականությամբ, Օսիպյանը տեղյակ է՝ ում է բերում պաշտոնի՝ Փաշինյանի հենց քթի տակ։