ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Փաշինյանը «գիգանտի» գրպանում է․ ինչո՞ւ է նա ակնարկում իր հեռանալու մասին

«Կշարունակեմ իմ առաքելությունն այնքան ժամանակ, որքան ժողովուրդը գոհ լինի իմ աշխատանքից: Իսկ երբ իմ ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես կհեռանամ, գուցե կաշխատեմ՝ որպես լրագրող, գուցե նոր գրքեր կգրեմ»։

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շվեյցարական RTS հեռուստառադիոընկերությանը տված իր հարցազրույցում։

Նախ․ արդարության համար պետք է նկատենք, որ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո, Փաշինյանն այլևս չի կարող վերադառնալ իր անցյալին ու գլուխը կախ լրագրող աշխատել։ Բայց այն, որ նա սկսել է խոսել իր հնարավոր հեռանալու և այլ գործով զբաղվելու մասին՝ արդեն իսկ իր մեջ խորհուրդ ունի։

Նկատենք, որ Փաշինյանին ողջ ժողովուրդը չի ընտրել, այլ ընտրությանը մասնակցած մոտավորապես 50 % քաղաքացիների կեսից ավելին։ Բացի այդ, այս ընտրող զանգվածի մեծ մասն էլ արդեն սկսել է հուսահատվել, հիասթափվել իր ընտրությունից ու ընդվզել։

Ու որքան էլ Փաշինյանը բարձր խոսի ու համոզի, թե ժողովուրդը դեռ չի ուզում իրեն ճանապարհել, ինքը՝ որպես եփված քաղաքական գործիչ, հասկանում է, քաջ գիտակցում, որ այլևս ինքն անցանկալի ղեկավար է։ Ու դա է շարժառիթ դարձել նրա համար՝ ասելու, թե կարող է հեռանալ, լրագրող դառնալ, գիրք գրել․․․

Գիրք գրելու տարբերակը, թերևս, Փաշինյանի մոտ ամենալավը կստացվի, քանի որ նա բավականին փորձ է ձեռք բերել իր փառքի ճանապարհին․ շարքային լրագրող, խմբագիր, ընդդիմախոս քաղաքական գործիչ, պատգամավոր, օդից կախված լուրերի համաձայն՝ գրպանային ընդդիմություն ու վարչապետ, իսկ հետո արդեն նաև գահընկեց արված վարչապետ։ Իհարկե, վերջինի մասին դեռ վաղ է խոսել, բայց այն զարգացումները, որոնք տեղի են ունենում կառավարության թեթև ձեռքի շնորհիվ, հեռու չեն իրականություն դառնալուց։

Մի խոսքով, Փաշինյանն իր գրքում բավականին ասելիք կունենա։ Սա մի կողմից։ Մյուս կողմից էլ, դարձյալ անկեղծ լինելու համար, պետք է նկատենք, որ վերջին շրջանում Փաշինյանի պահելաձևը տարբերվում է մասկի-շոուներ սարքող ու ասֆալտին փռող Փաշինյանի պահվածքից։

Նա կա՛մ հոգնել է, կա՛մ հասկացել է, կա՛մ էլ կա մեկ այլ պատճառ, ու կարծես այլևս չի ուզում շարունակել սկսած «խաղը»։ Բայց շախմատի մեջ նահանջ չկա․ ինչպես կանոնն է թելադրում՝ ձեռք ես տվել, պետք է խաղաս։ Ու նա շարունակում է խաղալ՝ ակնարկելով իր ընտրած ժողովրդի օգնությունը։ Արդեն որերրոդ անգամ, նա խոսում է ժողովրդի, իրեն բաց թողնելու կամքից։ Նա գիտակցում է, որ  իքն իրենով չի կարող նահանջել, հետ կանգնել, քանի որ դա նրան թույլ չեն տա․․․

Գրանտակեր կազմակերպությունների ու պրոպագանդայի միջոցով իշխանափոխություն արած Հայաստանի «հպարտ» ու «դուխով» քաղաքացիներն այսօր երազանքներով փորձում են ուրվագծել իրենց ապագան՝ «առանց ՀՀԿ» կարգախոսով, այդպես էլ չգիտակցելով, որ խնդիրն այս պարագայում ՀՀԿ-ն չէ, այլ Հայաստանի կարգավիճակը։ Գերտերությունները Հայաստանն օգտագործում են իրենց շահերը բավարարելու համար, և Հայաստանը, մեղմ ասած, արտաքին ուժերի գրպանային երկիր է դարձել։

Պարզ չէ, թե «եթե ժողովուրդն ուզի՝ կհեռանամ ասելով» արդյո՞ք Փաշինյանն ակնարկել է ժողովրդին իր դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելն ու իր հրաժարականը պահանջելը, որպեսզի ազատվի իր ուսերին դրված պարտավորություններից, բայց ակնհայտ է, որ որպես գրպանային երկրի ղեկավար, ինքն էլ այդ նույն «գիգանտի» գրպանում է և առայժմ միայն «գիգանտն» է որոշում իր գրպանի պարունակությունից ազատվել-չազատվելու՝ Փաշինյանի հեռանալ-չհեռանալու հարցը․․

Այնպես որ, հանգիստ նստե՛ք տեղներդ․․․

Ա․ Սահակյան