Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
Վազող տողեր

Պաշտոնանկության ենթակա նախարարների ցանկ. Մաս 2

Առաջին մասն՝ այստեղ

Անդրադառնալով երկրում տեղի ունենալիք առաջիկա փոփոխություններին՝ երեկ գրել էինք, թե որ նախարարներին պետք է անմիջապես հեռացնել զբաղեցրած պաշտոններից:

Երեկ անդրադարձել էինք կառավարության ամենախայտառակ երեք նախարարներին՝ Լևոն Ալթունյանին, Հրանուշ Հակոբյանին և Լևոն Մկրտչյանին:

Այսօր կներկայացնենք հերթական ցանկը՝ հիմնավորելով նրանց պաշտոնանկության հիմնական պատճառներն ու ձախողումները:

Այսպես:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը րոպե շուտ պետք է հեռանա իր պաշտոնից, ավելին՝ եթե նա չի ցանկանում հեռանալ, նրան պետք է հեռացնեն: Իհարկե, շատ լավ հասկանում ենք, որ Վարդան Արամյանը նախկին դատավոր Արամյանի որդին է և ամուր «մեջք» ունի, սակայն դա չի խանգարում: Բանն այն է, որ Ֆինանսների այս նախարարը հեգնանքով է խոսում աղքատների մասին: Երբ նրան հարցնում են թոշակների կամ աշխատավարձերի բարձրացման մասին, նա սկսում է «լաց լինել»: Ողբալ՝ բառիս բուն իմաստով: Հիմնավորումը՝ «բյուջեում» փող չկա:

Բայց հենց խոսքը պարտք վերցնելու մասին է, Վարդան Արամյանի նմանը չկա: Մեր արտաքին պարտքը շուտով կհասնի 7 միլիարդի, իսկ ՀՆԱ-ի 55 տոկոսն սպասարկում է արտաքին պարտքը: Բյուջեում փող չկա, բայց, ա՛յ, ասենք, նախարարություններում ու պետական մյուս հիմնարկներում ոսկեջրած զուգարանների համար բյուջեն փող ունի, կոնյակի ու ծաղիկների համար փող ունի, շատ ու շատ իրենց հաճույքների համար փող կա, բայց թոշակների համար փող չկա:

Վարդան Արամյանը, լինելով երիտասարդ, այդպես էլ չկարողացավ դիրիժորի փայտիկն իր ձեռքում պահել և մնաց որպես անհաջող կադր: Երկրի ֆինանսական զարգացումն ապահովելու, խնայողական ռեժիմին անցնելու համար Ֆինանսների նախարարին պետք է փոխարինել ավելի խելամիտ այլ կադրով:

Մեր երկրորդ հորիզոնականում Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է: Այստեղ տեղին է հիշել՝ «մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը» արտահայտությունը:

Երկար տարիներ մենք բողոքում էինք Սերգո Կարապետյանի վատ կառավարումից, անգամ անեկդոտ դարձած աղոթքից: Բայց բանից պարզվում է, և այս խոսքերը կհաստատեն բոլոր գյուղատնտեսները, որ Սերգո Կարապետյանն, իր բոլոր թերություններով հանդերձ, դեռ գործ էր անում: Գոնե ինչ-որ բան անում էր: Իգնատի Առաքելյանն այնքան ոչինչ չի անում, որ անգամ մարդ չգիտի՝ ո՛ր թերությունը քննադատի:

Գյուղատնտեսության ողբալի վիճակը նրա անգործության և ոլորտն անտեսելու հետևանքն է: Երբ ոչինչ չես անում, թերությունները չի երևում: Իգնատի Առաքելյանը ոչ մի թերություն չունի, որովհետև մատը մատին չի տալիս:

Նրան պետք է հեռացնել պաշտոնից՝ անգործության և ոլորտն անտեսելու պատճառով: Իգնատի Առաքելյանը, հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի հերթական ձախողված կադրն է:

Մեր ցուցակի 3-րդ հորիզոնականում չէինք կարող չանդրադառնալ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: Արդեն տարիներ ի վեր մի խոսք կա: Ասում են` Հայաստանում մշակույթը կզարգանա այն ժամանակ, երբ փակվի Մշակույթի նախարարությունը:

Հասմիկ Պողոսյանի հեռանալուց և Արմեն Ամիրյանի գալուց մեր մեջ թաքուն մի հույս էինք փայփայում, որ Արմեն Ամիրյանը ոլորտը կկարգավորի: Մի թաքուն հույս ունեինք, որ Արմեն Ամիրյանը, լինելով մշակույթի գործիչ, կկարողանա մեր մշակույթը զարգացնել ու մեզ տանել ներկայացումներ դիտելու, համերգներ լսելու... բայց, ավա՜ղ, նախարարի պաշտոնն անիծված է: Ով նստում է չարաբաստիկ այդ աթոռին, դառնում է Հանրապետականի որդի: Ամիրյանն էլ դարձավ Հանրապետական ու շարունակեց չարաբաստիկ կուսակցության չարաբաստիկ գիծը:

Դերասանները հեռացել ու հեռանում են թատրոններից՝ իրենց օրվա հացը վաստակելով կեղտոտ ու ոչինչ չասող սերիալներում նկարահանվելով: Հայաստանում մշակութային արժեք են դարձել հնդկական կինոմատոգրաֆիայի աղբերը: Հայաստանում էլ մեկը մյուսի հետևից աղբ է նկարվում՝ սերիալներ՝ բռնություն ու դաժանություն քարոզող սերիալներ: Արմեն Ամիրայանն այս ամենի դեմ ոչինչ չի անում:

Իր պաշտոնի շրջանակում էլ Մայր թատրոնում բեմադրում են «Հարսնացուն հյուսիսից», մինչդեռ շատ ու շատ դրամատուրգներ իրենց պիեսներով հանդերձ դուրս են մնում մրցակցությունից:

Ոչ միայն Արմեն Ամիրյանը պետք է ազատվի պաշտոնից, այլ նաև Մշակույթի նախարարությունը փակվի առհավետ… Մշակույթը կզարգանա՝ առանց պետությանը խանգարելու, իսկ հիմա մեր կառավարությունը՝ ի դեմ դրածո Ամիրյանի, թիվ մեկ խոչընդոտողն է մշակույթի զարգացմանը:

Շարունակելի…

Արիանա ՀՈՎՍԵՓՅԱՆ

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն