«Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, կա 2 զոհ. ԱՆ
Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհից տուժածները վերակենդանացման բաժանմունքում են: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով` կա առնվազն 2 զոհ:
Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
: