Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ Աբրահամյան
Մշակույթ

Քանդված Պուշկինի 3-ն ու պատերազմից առաջ այնտեղից հեռացած ադրբեջանցիները (ֆոտո)

Պուշկինի փողոցը Երևանի ամենահին փողոցներից մեկն է, որի կառուցումն ու հիմնադրումը սկսվել է 19-րդ դարից։ Այժմ փողոցում շատ քիչ պատմական շենքեր կան, որոնք նախկինում եղել են Հին Երևանի ամենագեղեցիկ շինություններից։ Օրեր առաջ պատմաբան Մայքլ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ Պուշկին 4 հասցեում գտնվող շենքը, որտեղի բնակարաններից մեկում ապրել է ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, ճանաչվել է «գերակա հանրային շահ» և ենթակա է քանդման։ Իրականում շենքը Հին Երևանի ամենանշանավոր շինություններից է եղել։ 

Ժամանակին շենքի բակում եղել են սեփական տներ, որոնցից հիմա մնացել են միայն մի քանիսը։ Բայց պահպանվել են քանդված տների ավերակները, բետոնե ու սալիկապատ հատակները։

NEWSPRESS.am Culture-ին տարածքի մասին տեղեկություններ տրամադրեց մի քաղաքացի, ով հարգելի պատճառներով չցանկացավ ներկայանալ։ Նա պատմեց, թե նախկինում այս տարածքում ովքեր են ապրել ու ինչո՞ւ է հիմա այս տարածքն այսպես։

«Այս տարածքում սեփական տներ էին, որոնք քանդեցին 9-10 տարի առաջ։ Այստեղ ապրել են նույնիսկ ադրբեջանցիներ, ովքեր բարձր պաշտոնյաներ էին, սակայն Արցախյան պատերազմից առաջ նրանք գնացին Հայաստանից։ Նրանք լավ հարևաններ են եղել հայերի հետ ու պատերազմի ժամանակ նրանք ոչ թե փախչել են, այլ նրանց հայերն են ճանապարհել։ Փաստացի Ադրբեջանի տարածքում ապրող հայերին այդ ժամանակ սպանում էին, իսկ այստեղ լավ վերաբերմունք էին ցույց տալիս ու ճանապարհում, որ վատ բան չպատահի նրանց հետ։ Այստեղ ապրում էր նաև տիկին Էմման, ով աշխատում էր Մատենադարանում, ուսումնասիրում էր հին ձեռագրեր։ Նա տիրապետում էր նաև օտար լեզուների։ Այս կիսաքանդ տանն էլ, եթե չեմ սխալվում, նույնպես ադրբեջանցի էր ապրում, որը դարձրին ավտոտնակ, իսկ հիմա կիսաքանդ վիճակում է։ Այստեղ ապրում էին մտավորականներ ու մեծ մարդիկ, իսկ հիմա դատարկություն է»։

Մեզ հետ զրույցում նա ընդգծեց, որ ցավով է հիշում, թե ինչպես քանդեցին քաղաքի սրտում գտնվող այս պատմական շինությունները։

«Քանդողներն անգամ հաշվի չէին առնում, որ ներսում ապրողներ կան։ Այս բակում հիմա մնացել է ևս մեկ կիսաքանդ կառույց։ Առաջին հարկում ապրում էր բժշկուհի տիկին Անահիտը, ով գիշերային հերթապահությունից եկել էր ու քնած ժամանակ նկատել, թե ինչպես են քանդում տան երկրորդ հարկը։ Փաստացի նրանք նույնիսկ քանդելիս չգիտեին, թե որտեղ կա ապրող մարդ և որտեղ չկա։ Կամ էլ գիտեին, բայց նրանց համար մեկ էր։ Հիշում եմ, թե նա ինչպես էր պատմում այդ ժամանակվա իր ապրումները։ Նա ասում էր, որ քնած էր ու իրեն թվաց, թե երկրաշարժ է։ Այստեղ նույնիսկ տուն կար, որ քանդեցին ու տան տերերը, ովքեր Ֆրանսիայում էին, հետո միայն իմացան, որ քանդել են իրենց տունը։ Ես այս ամենը տեսել եմ իմ աչքով ու զգում եմ, որ ապրում ենք մի երկրում, որտեղ օրենք գոյություն չունի։ Ով ինչ ցանկանում, անում է։ Այս երկիրը հիմա երիտասարդներինն է, ովքեր պիտի վայելեն, սակայն եթե այսպես շարունակվի, ապա մեր երկրից բոլորը կփախչեն քոչվորի նման։ Սա քաղաքի սիրտն էր, իսկ հիմա բան չի մնացել»։

Հավելենք նաև, որ NEWSPRESS.am-ն առաջիկայում կանդրադառնա այս տարածքում նախկինում եղած ու հիմա հրաշքով պահպանված պատմական արժեքներին։