Քաղաքապետարանի շրջափակումը (լուսանկարներ)
«Մերժիր Սերժին» ակցիայի մասնակիցները քիչ առաջ շրջափակել էին Երևանի քաղաքապետարաննի բոլոր մուտքերը:
Այստեղ ոստիկանական ուժեր հիմնականում կենտրոնացված չէին:
Փակ են եղել քաղաքապետարանին հարակից՝ Գրիգոր Լուսավորիչ- Արգիշտի փողոցների խաչմերուկը, Իտալիայի-Լուսավորիչ փողոցների խաչմերուկը:
Ակցիայի երիտասարդ մասնակիցները՝ ուսանողներն ու դպրոցականները, հիմնականում կենտրոնացած են այստեղ:
NEWSPRESS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ իրավիճակը բավականին հանգիստ է եղել, նրանց է միացել ակցիայի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը, իսկ ավելի ուշ ցուցարարները շարժվել են ԱԳՆ-ի նոր մասնաշենք: