Սաակաշվիլին ուղարկվել է՝ երկիրը պատերազմի մեջ ներքաշելու համար. Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետն ասել է, որ 2021 թվականի վերջին գիտեր, որ Ուկրաինայում պատերազմ է լինելու, և Սաակաշվիլին ուղարկվել է երկիրը պատերազմի մեջ ներքաշելու համար:
«Ուկրաինայում պատերազմի սկիզբը սպասվում էր դեռ 2021թ. նոյեմբերին, ամենաուշը՝ դեկտեմբերին։ Մենք այդ մասին տեղեկություն ունեինք: Հոկտեմբերի 1-ին Սաակաշվիլիին ուղարկեցին։ Նրա հիմնական նպատակն այստեղ հեղաշրջում կազմակերպելն ու ճիշտ ժամանակին երկիրը պատերազմի մեջ ներքաշելն էր: Մենք այսօր դրանում կասկած չունենք»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով՝ Ուկրաինայի համար, հավանաբար, մի տեսակ թեթևացում կլիներ, եթե Ռուսաստանն իր ուշադրությունը տեղափոխեր Վրաստանի ուղղությամբ: