Սաշա Կատվալյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական
NEWSPRESS.am-ի տեղեկություններով, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանը նշանակվել է Երևանի քաղաքպետի խորհրդական:
Տեղեկություններ կան, որ նշանակումը կհաստատվի այսօր՝ դեկտեմբերի 5-ի գործակարգավարական նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ Սաշա Կատվալյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարի պաշտոնից ազատվել էր հոկտեմբերի 24-ին: