Թուրքիայի նախագահ Էրդողանը կնոջ հետ ժամանել է Բաքու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում ենք Minval.az կայքից:
Բաքվի միջազգային օդանավակայանում Էրդողանի պատվին պատվո պահակախումբ է կանգնեցվել, որն էլ դիմավորել է Էրդողանին: Էրդողանին և իր կնոջը Բաքվում դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը և փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:
Արդեն իսկ երեկ նշել ենք, որ այցի շրջանակներում Էրդողանը ելույթ կունենա Ադրբեջանի խորհրդարանում և կայցելի Շուշի: