Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել ՝ 7,8 մագնիտուդ հզորությամբ
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:17-ին Գազիանթեփ քաղաքի մոտակայքում՝ 17,9 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է մայրաքաղաք Անկարայում և Թուրքիայի այլ քաղաքներում, ինչպես նաև ողջ տարածաշրջանում։
Մի քանի շենք է փլուզվել, մարդիկ կարող են փլատակների տակ լինել:
BBC-ի թուրքական ծառայության թղթակիցը Դիարբեքիրում հայտնում է, որ քաղաքում փլուզվել է առևտրի կենտրոնը։
Գազայում BBC-ի պրոդյուսեր Ռուշդի Աբուալուֆն ասում է, որ տունը, որտեղ նա ապրում էր, ցնցվել է մոտ 45 վայրկյան:
Թուրք սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը գնահատել են 7,4 մագնիտուդ։ Նրանց խոսքով, մի քանի րոպե անց երկրորդ ցնցումն է տեղի ունեցել: