Տղամարդը կրակոցներ է արձակել Քիշնևի օդանավակայանում և պատանդ վերցրել մարդկանց
Քիշնևի օդանավակայանում կրակոցներ արձակած տղամարդը պատանդներ է վերցրել: Այս մասին հայտնում է «KP in Moldova»-ն իր Telegram ալիքում։
Նշվում է, որ սահմանապահին կրակած և վիրավորած տղամարդը պատանդներ է պահում այն սենյակում, որտեղ նա բարիկադավորել է իրեն։
Մոլդովայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ օտարերկրացին, որին թույլ չեն տվել մտնել Մոլդովայի տարածք, կրակ է բացել օդանավակայանում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քիշնևի օդանավակայանում կրակոցներ են եղել, ուղևորները տարհանվել են շենքից։