Վահագն Խաչատրյանը ՀԱԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել
Այսօր՝ փետրվարի 3-ին, Հայ Ազգային Կոնգրեսը ստացել է ՀՀ Նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի դիմումը՝ Հայ Ազգային Կոնգրեսին իր անդամակցությունը դադարեցնելու խնդրանքով։ Հայ Ազգային Կոնգրեսը բավարարել է դիմումատուի խնդրանքը։ Տեղեկացնում է ՀԱԿ մամուլի ծառայությունը։