Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
ՀԱՊԿ պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել, որից տեղեկանում ենք, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
«ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ Յուրի Գ. Խաչատուրովն ազատվել է Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Գլխավոր քարտուղարի պարտականությունները դրվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Անատոլևիչ Սեմերիկովի վրա»,- ասված է ՀԱՊԿ պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ: