«Պատկերացրեք՝ մեխ ունենք, որը պետք է մխենք»․ իմքայլական պատգամավորի մեխի ու մուրճի պատմությունը (տեսանյութ)
Ազգային ժողովում քննարկվում է մարզպետների լիազորությունները, նրանց նշանակման, ազատման անհրաժեշտ չափանիշների բավարարման և այլ հարցեր կարգավորող օրենքի նախագիծը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներից տեսակետ հայտնեցին, որ ՏԻՄ-ին առաջարկվող գործիքակազմը կարող է շարունակել նախկին հիվանդ համակարգի գործելաոճը։
Հակադարձելով այս մտքին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը բերեց մուճի ու մեխի օրինակը։
«Պատկերացրեք՝ մեխ ունենք, որը պետք է կարողանանք մխենք, դրա համար պետք է մուրճ, բայց ասում եք՝ մի րոպե, բա չեք հիշո՞ւմ, որ այդ մուրճն առաջ խփում էին մեկի գլխին»։
Մանրամասները՝ տեսանյութ