Պուտինն ու Ռոհանին քննարկել են միջուկային գործարքն ու Հորմուզի խաղաղ նախաձեռնությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Երեւանում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում քննարկել են տարածաշրջանում Պարսից ծոցի անվտանգության ապահովման նախաձեռնությունը,-հաղորդում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը:
Իրանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը քննարկել են միջուկային գործարքն ու Հորմուզի խաղաղ նախաձեռնությունը։