Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժամանակ». Փաշինյանի ու Ծառուկյանի հանդիպման առիթը նաև ՍԴ նախագահի հարցն է

«Ժամանակ» թերթը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռեւս չունի որոշում, թե ինչպես է քվեարկելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության վերաբերյալ ԱԺ դիմումի հարցով, որի նախաձեռնությունն «Իմ քայլը» դաշինքինն է: Ինչպես հայտնի է, դիմումը պետք է ներկայացվի ՍԴ քննության: Բայց դրա համար անհրաժեշտ է խորհրդարանի ձայների երկու երրորդը: «Իմ քայլը» դա ապահովում է «Լուսավոր Հայաստանի» հետ միասին, իսկ ԼՀԿ-ն հայտնել է, որ կողմ է քվեարկելու:

Սակայն ի վերջո պետք չէ մի կողմից բացառել որեւէ «մաթեմատիկական էքսցես», մյուս կողմից՝ խորհրդարանի մեծամասնությունը ակնհայտորեն ցանկանում է, որպեսզի դիմումը, այսպես ասած, վայելի խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի հավանությունը:

Մամուլը տեղեկություն է հրապարակել, որ մի քանի անգամ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահի խոսնակը դա չի հերքել, սակայն չի մանրամասնել, թե քննարկումները ինչին են վերաբերել: Ըստ մամուլի տեղեկության, վերաբերել են նաեւ ՍԴ հարցին եւ հնարավոր է, որ «Ծառուկյան» խմբակցությունը քվեարկի ազատ:

Ֆորմալ իմաստով չի դիրքորոշվի կողմ, սակայն ազատ քվեարկելով՝ կապահովի որոշակի կողմ ձայներ: Որովհետեւ, օրինակ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է կողմ քվեարկել «Ծառուկյան» խմբակցությունից Գեւորգ Պետրոսյանը, որը մշտապես կոշտ քննադատում է դատաիրավական ոլորտի նկատմամբ իշխանության քաղաքական դիրքորոշումը:

Այդպիսով, ազատ քվեարկությունը «Ծառուկյան» խմբակցության համար կլինի «ոսկե միջինը»: Հետաքրքիրն այստեղ այն է, թե այդ փաստացի հավանությունը ստանալու հարցում ինչ պայմանավորվածություն կարող է լինել կառավարող ուժի եւ Ծառուկյանի միջեւ: ԲՀԿ նախագահին այս դեպքում հետաքրքիր են այսպես ասած՝ իր տնտեսական գործունեությա՞ն դաշտում գտնվող պայմանավորվածություններ, թե՞ քաղաքական:

Բանն այն է, որ կառավարող մեծամասնությունը հայտարարել է «Կուսակցությունների մասին» օրենքի, Ընտրական օրենսգրքի փոփոխության աշխատանքի մեկնարկի մասին: Դեռ պարզ չէ, թե ինչ բովանդակային երանգներ է պարունակելու այդ գործընթացը, սակայն ընդհանուր հեղափոխական օրակարգի տրամաբանության շրջանակում ենթադրվում է, կամ առկա է կանխավարկած, որ Կուսակցությունների եւ Ընտրական օրենքի փոփոխությամբ կամ օրենսդրական նոր մշակումներով պետք է առաջին թիրախներից մեկը լինի Հայաստանում քաղաքականության համակարգային լրջագույն խնդիրներից մեկը՝ քաղաքականության եւ բիզնեսի սերտաճումը, քաղաքական ինստիտուտների եւ խոշոր կապիտալի, այսպես ասած, ինստիտուցիոնալ տարանջատումը:

Խոսքն այս դեպքում այն մասին չէ, որ խոշոր կապիտալի կրողները չեն կարող որեւէ առնչություն ունենալ քաղաքականությանը: Պարզապես դա պետք է լինի առնչություն՝ բոլորի համար հստակ տեսանելի եւ թափանցիկ, եւ ոչ թե նույնացում քաղաքականության հետ: Դա սկզբունքային խնդիր է եւ հետհեղափոխական իրավիճակում, այսպես թե այնպես, Գագիկ Ծառուկյանն է մեծ հաշվով հայտնել այդ խնդիրն արտացոլողի դերում՝ որպես Հայաստանում խոշոր սեփականատեր եւ կուսակցության ղեկավար:

Հետեւաբար, ենթադրվում է, որ «Կուսակցությունների մասին» օրենքի, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները մեծ հավանականությամբ պետք է շոշափեն առաջին հերթին հենց նրա շահերը: Կփոխվի՞ Ծառուկյանի համար որեւէ բան այս պարագայում, թե՞ ոչ: Ըստ ամենայնի, ԲՀԿ նախագահին ներկայումս հուզող հարցերից մեկը այստեղ է, եւ ընդհանրապես նաեւ նրա թիմին հուզող, որովհետեւ այստեղ առկա է նաեւ կուսակցության եւ Ծառուկյանի նույնականացում, ինչի վառ վկայությունը 2015 թվականի փետրվարն էր, երբ Ծառուկյանը հեռացավ, եւ կուսակցությունը փաստացի կտրուկ անկում արձանագրեց իր քաշում: Կա՞ այդ թեման Փաշինյան-Ծառուկյան օրակարգում, եւ այն ՍԴ դիմումի հետ նույն «նժարի՞» վրա է, թե՞, այդուհանդերձ, այստեղ բոլորովին այլ եւ առավել համակարգային խնդիր կա: Այդ իմաստով, անշուշտ, շատ ավելի խոսուն է լինելու օրենսդրական վերը բերված մշակումների բովանդակությունն ու դրա հանդեպ ԲՀԿ դիրքորոշումը»;

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում