Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Հրապարակ». Տղամարդկության դեֆիցիտ, կամ իշխանության իրական դեմքը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տիկինը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները»։ Սա «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի արտահայտությունն է՝ ուղղված ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին։ Սրանով Անդրանիկ Քոչարյանն ապացուցում է, որ «Իմ քայլում» և իշխանական ճամբարում տղամարդկության լուրջ դեֆիցիտ կա։

Իսկ ի՞նչ է ասել Արփինե Հովհաննիսյանը․ նա մի հարցազրույցում դիտարկում է արել, որ եթե կասկածի տակ են դրվում, օրինակ, նախորդ տասը տարիներին իշխանության եղած տարբեր պաշտոնյաների գույքի օրինականության հարցը, ինչո՞ւ դրանից առաջ պաշտոն զբաղեցրածների գույքի օրինականությունն էլ չեն ստուգում, պայմանական ասած՝ հենց նույն Անդրանիկ Քոչարյանի կամ Գագիկ Ջհանգիրյանի գույքը։ Այս արտահայտությունը Քոչարյան Անդոյին այնքան է վիրավորել, որ նա Արման Բաբաջանյանին պատկանող կայքին տված հարցազրույցում ի ցույց է դրել իր «տղամարդկության» ողջ ռեսուրսը՝ վիրավորելով Արփինե Հովհաննիսյանին, իսկ լրագրողը կամ խմբագիրն էլ որոշել են հենց այս արտահայտությունը դարձնել նյութի վերնագիր։

Մյուս տգեղ ակնարկների մասին չենք էլ խոսում։ Պարզապես սրանով ակնհայտ է դառնում, որ ֆեյսբուքյան արշավներն ընդդիմության և կոնկրետ Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ հենց իշխանական ճամբարից են կազմակերպվում, որին ակտիվ մասնակցություն ունեն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը, արդարադատության նորելուկ նախարար Ռուստամ Բադասյանը, որն ի պատասխան Արփինե Հովհաննիսյանի քննադատություններին՝ մի էժան գրառում է կատարել՝ փորձելով ինքնահաստատվել մի կնոջ հաշվին, որը նաև իր դասախոսն է եղել։ Այսինքն՝ «տղամարդկության» դեֆիցիտը իշխանության բոլոր մարմիններում է՝ գործադիրում, օրենսդիրում, Ֆեյսբուքում․․․

Մի կողմ թողնենք՝ ով է Արփինե Հովհաննիսյանը և ինչ սխալներ է գործել։ Բայց իշխանության ներկայացուցիչները, որոնք, հավանաբար, հակադրվելու լուրջ փաստարկներ չունեն, որոշել են անցնել բարոյականության բոլոր սահմանները՝ կենդանի ու մեռած մարդկանց դագաղներն ու անկողինները մտնելով, նրանց ծնողներին, ընտանիքի անդամներին վարկաբեկելով։ Նիկոլ Փաշինյանի թիմն այս մեկուկես տարվա ընթացքում գրեթե ոչինչ չի կառուցել, բայց հասցրել է քանդել մարդկային հարաբերություններում բոլոր կամուրջները, ոչնչացնել արժեքներ, խաչ քաշել սրբությունների և տասնամյակներով ձևավորված արժեհամակարգերի վրա։

Եվ Անդրանիկ Քոչարյանը, որը մոտ 60 տարեկան տղամարդ է՝ բեղերով, սպիտակ մազերով, այսօր իրեն թույլ է տալիս իջնել այնքան, որ մտնի իր զավակների տարիքի Արփինե Հովհաննիսյանի անձնական կյանք, ընտանիք, հասնի նրա ծնողներին, որպեսզի հնարավորինս մեծ ցավ պատճառի։ Ինչպես ասում են՝ գոնե տարիքիցդ ու մազերիցդ ամաչիր։ ՀՀԿ-ականները որքան էլ «գող ու թալանչի» լինեին, գոնե իրենց հրապարակային խոսքում ավելի տղամարդավարի էին իրենց պահում՝ կնոջը չէին վիրավորում, ընտանիքին, ծնողներին ու մյուս սրբություններին չէին դիպչում։ Եվ ամենացավալին այն է, որ իշխանական մեծ թիմում չեղավ մեկը, որ բարձրաձայն մեղադրեր ու դատապարտեր Քոչարյան Անդոյի արարքը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: