NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Ժամանակ». Սասուն Միքայելյանը «թավշյա» ակնարկ արեց իշխանությանը

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում իր խմբակից պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության, ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի անունից ներողություն է խնդրել նախկին արդարադատության նախարար եւ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանից: Խոսքը վերաբերում է նախօրեից բավականին մեծ համացանցային աղմուկի առարկա դարձած արտահայտությանը, որ Անդրանիկ Քոչարյանն արել էր Արփինե Հովհաննիսյանի հասցեին:

Միքայելյանի հայտարարության առումով հետաքրքիրը նաեւ այն է, որ գրեթե զուգահեռ լրագրողների հետ իր զրույցում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել իր հայտարարությունների համար: Ահա հատկապես այդ ֆոնին Սասուն Միքայելյանի ներողությունը անշուշտ բացի այսպես ասած քաղաքավարական-բարոյական հարթությունից, ուշագրավ է դառնում նաեւ քաղաքական հարթության վրա:

Անկասկած է, որ Անդրանիկ Քոչարյանի աղմուկ հանած հայտարարությունները եղել են բավականին անհաջող եւ վիրավորական: Միաժամանակ առավել ցավալի է այն, որ հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում մենք գործ ունենք խիստ տարածված մշակույթի, եւ դրա հանդեպ նաեւ քննադատական ընտրովի մոտեցումների հետ, ինչը հուշում է, որ արժեքային, մշակութային խրատական «դիսկուրսը» ծագում է միայն քաղաքական նպատակահարմարության, ոչ թե արժեհամակարգի եւ մտածողության բերումով:

Միաժամանակ սակայն, դա երբեք չի կարող լինել որեւէ առանձին դրվագի կամ դեպքի արդարացում կամ «ալիբի»: Սակայն սա իհարկե առանձին խոսակցության առարկա է: Վերադառնալով Սասուն Միքայելյանի ներողությանը, ապա այստեղ թերեւս էական նշանակություն ունի այն քաղաքական դիրքավորումը, որ «Իմ քայլը» խմբակցության ներսում առկա է թե Սասուն Միքայելյանի, թե Անդրանիկ Քոչարյանի առումով:

Պետք է նկատել, որ խոսքը երկու պատգամավորի մասին է, որոնք գործում են պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, կամ այլ կերպ ասած ուժային բլոկի տիրույթում, ամեն մեկը յուրովի կարգավիճակով: Միաժամանակ, բավականին վաղ դրսեւորված նշաններից եւ մամուլի հրապարակումներից հայտնի է Սասուն Միքայելյանի քաղաքական այսպես ասած որոշակի առանձնացվածությունը թե խմբակցությունում, թե Քաղպայմանագիր կուսակցությունում:

Ահա այդ համատեքստում, ԵԿՄ նախագահ Միքայելյանն անշուշտ օգտագործում է առիթը թե այսպես ասած քաղաքական մշակույթի դրսեւորման առումով միավոր հավաքելու, թե նաեւ առիթն օգտագործում քաղաքական տողատակի իմաստով «թավշյա» ակնարկ անելու համար, ոչ միայն ուժային բլոկում գործող իր թերեւս մրցակից Անդրանիկ Քոչարյանի, այլ նաեւ ընդհանրապես «Իմ քայլը» խմբակցության եւ իշխող ՔՊ թիմի նկատմամբ միավոր հավաքելու տեսանկյունից:

Հերթական դրվագը եւս մեկ անգամ դրսեւորում է կառավարող քաղաքական ուժի ներսում առկա մի կողմից օբյեկտիվ՝ հեղափոխության պրոցեսով եւ դրա արդյունքում ձեւավորված լինելու հանգամանքով առկա քաղաքական բյուրեղացման խնդիրը, մյուս կողմից հերթական անգամ դրսեւորում դրա լուծման օբյեկտիվ անհրաժեշտությունը, քանի դեռ խնդիը գտնվում է առկայության օբյեկտիվ ռեժիմում եւ չի վերածվել ներքաղաքական կամ ներիշխանական սուբյեկտիվ արատի»:

Մանրամսները` թերթի այսօրվա համարում