300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ
Հասարակություն

Փաշինյանի բնապահպանական հռետորաբանությունն ու վառելափայտի կտրուկ թանկացումը․ փայտի բիզնեսը «ընտրյալների՞նն» է

«Եթե փայտը թանկացել է, ուրեմն անտառները լավ ենք պահում»։ Այս հայտարարությունը մի առիթով արել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, ով առաջարկել է նաև, որպես ջեռուցման աղբյուր, օգտվել գոմաղբից, արևային էներգիայից և պելետից։

Ճիշտ է՝ այս հայտարարությունն Էրիկ Գրիգորյանն արել է 2018 թվականի սեպտեմբերի վերջին, երբ ձմռան նախաշեմին փայտը կտրուկ թանկացել էր՝ Երևանում 16 հազար դրամից հասնելով 24 000 դրամի, մարզերում՝ 10 000-ից 16 000։ Սակայն այսօր էլ պատկերը չի փոխվել՝ ձմռան նախաշեմին դարձյալ փայտը կտրուկ թանկացել է, այս անգամ արդեն հասնելով մինչև 42 000 դրամի (մարզերում համեմատաբար ավելի քիչ), ու կառավարության մոտեցումն էլ այս հարցում նույնն է։

Նման իրավիճակն, իհարկե, կանխատեսելի էր, հատկապես Իջևանում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով անտառահատումները կտրուկ արգելեցին, ու ակցիաներ սկսվեցին։

Անշուշտ, ոչ ոք չի հակադարձում այն տեսակետին, որ անտառները հարկավոր է պահպանել ու անօրինական ծառահատումներ չիրականացնել։ Այլ հարց է, որ վառելափայտի շուկան ու գները վերահսկելու փոխարեն, նախարարի մակարդակով, գոմաղբը բնակիչներին առաջարկվում է որպես վառելափայտի այլընտրանք․․․ էլ չենք ասում, որ իրականում անտառներն այնքան էլ լավ չեն պահպանվում, քանի որ փայտն այնումենայնիվ կտրվում ու վաճառվում է, պարզապես ավելի թանկ գնով․․․

Ի դեպ, բոլոր նրանց, ովքեր չգիտեն ու հատկապես կառավարությունում փափուկ աթոռներ զբաղեցրած և իրենց անցած ճանապարհը մոռացած քայլարածներին ի գիտություն՝ այսօր նույնիսկ մայրաքաղաք Երևանում կան շատ տներ (հիմնականում մասնավոր հատվածներում), որոնք ջեռուցվում են փայտով․ պատճառներն ակնհայտ են՝ այն գազից և՛ էժան է, և՛ լավ է ջեռուցում․․․

Նախորդ կառավարության օրոք, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը փորձ արեց կանխել ծառահատումները, դարձյալ ակցիաներ սկսվեցին։ Այն ժամանակ տեսակետ կար, թե Կարապետյանին ո՛չ թե մտահոգում է անտառների պահպանման հարցը, այլ իր բիզնեսի, այն պարզ տրամաբանությամբ, որ որպես ջեռուցման աղբյուր վառելափայտից հրաժարվելով՝ մարդիկ կսկսեն սպառել գազն ու կվճարեն գազի դիմաց, ընդ որում՝ թանկացող գազի դիմաց։

Թեև վերջին շրջանում ընդունված է ասել՝ իրավիճակ է փոխվել, ու նման տրամաբանության, այսինքն՝  վառելափայտից դեպի գազի սպառում տանելու նյութական շարժառիթ չկա, սակայն պետք է հիասթափեցնենք, քանի որ իրավիճակը տեղայնացվել է այս կառավարության համար։

Հարց է առաջանում՝ ո՞րն էր ծառահատումները արգելելու տրամաբանությունը, եթե մարդիկ, թեկուզ ավելի թանկ գնով, բայց այնուամենայնիվ ձգտում են վառելափայտ գնել ու այդ փայտն էլ, փաստորեն, դուրս է գալու հենց այն անտառից, որտեղ, իբր, արգելված են ծառահատումները։

Ստացվում է, որ անտառը հատողներ կան, պարզապես այս դեպքում փայտի գործով զբաղվում են բացառապես «ընտրյալները», ովքեր թերևս «բարձյալի» թողտվությամբ ու բարձր հովանու ներքո ո՛չ միայն կարողանում են անարգել հատել ծառերը, այլև նախորդ տարիներից ավելի թանկ գնով վաճառել այն։ Այլ կերպ ասած՝ Իջևանում տեղի ունեցած «ներկայացման» իմաստը, բնապահպանական շղարշի ներքո, ծառահատման ոլորտում  կոնկրետ մարդկանց մենաշնորհային դիրք տրամադրելն էր, ինչը փայլուն ստացվեց։

Միամտություն է կարծել, որ բնակարանը փայտով ջեռուցող որևէ քաղաքացի հետքայլ կանի և կսկսի ջեռուցվել գողմաղբով, ինչպես նրան խորհուրդ են տալիս կառավարությունից։ Մշտապես ձմռանը վառելափայտ օգտագործող քաղաքացին նաև կարող է անսխալ հաշվարկել, որ փայտի ցանկացած չափի թանկացման դեպքում, այն ավելի ձեռնտու ջեռուցման միջոց է, հատկապես երբ գազի գինը ևս միտված է առնվազն 20-25 %-ով թանկացման․․․

Այնպես որ, փայտի թանկացումն օրակարգային հարց է մնում։ Ու մինչ Փաշինյան Նիկոլը հերթական պոպուլիստական հռետորաբանությամբ հայտարարում է, թե անտառը պետք է պահպանել, դաշտում նոր մենաշնորհային դիրքեր են ավելանում, և միայն այդ «ընտրայլներն» են հատում անտառը, թանկացնում փայտը, ու բնակչության, առանց այն էլ ծակ գրապանների հաշվին, լցնում իրենց քսակները․․․

Արմինե Մկրտումյան